Գինեգործություն/կավագործություն

Մուտք ճամբար օր 4

Մեզ դիմավորեցին լսարաններից մեկում, որտեղ Ընկեր Մարիամը մեզ ավելի մանրսմասն ծանոթացրեց պատումնների գրելուն և ուղարկմանը, բլոգներին և քոլեջի կայքին։ Հետո մենք գնացինք գինեգործության լաբարատորիա և Ընկեր Արտակը մեզ ծանոթացրեց գինեգերծությանը, սովորեցրեց ինչպես պետք է գնահատել գինու տեսքը, հոտն ու համը։ Նա մեզ ցույց տվեց լաբարատորիայի մառանը որտեղ պահվում էր ավելի քան 3000 շիշ գինի։ Ընդմիջումից հետո մենք գնացինք քանդակագործության, կավագործության դասասենյակ այնտեղ պատրաստեցինք թռչուններ, որը ոմանց մոտ շատ լավ էր ստացվել։ Քանդակները ուսումնասիրելուց հետո մենք մասնակցեցինք միջոցառմանը, որը նվիրված էր վարդավառին և ջրի աստվածուհի Աստղիկին։