Հոկտեմբերի 25-29-ը
Համաշխարհային տնտեսություն
Դասի հղումը։
- Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։
Համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը: - Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։
Մինջ ինդուստրիալ, ինդուստրիալ, հետինդուստրիալ։ - Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։ Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ) գործոն
Տարածքային գործոն
Բնառեսուրսային գործոն
Տրանսպորտային գործոն
Աշխատանքաին ռեսուրսների գործոն
Տարածքային համակենտրոնացման գործոն
Էկոլոգիական գործոն - Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։ Տնտեսաաշխարհագրական դիրքը (հապավումը՝ ՏԱԴ) ձեռնարկությունների, բնակավայրերի, արեալների, շրջանների, առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն: Էներգատար արտադրություն — արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ: Աշխատատար արտադրություն — աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը:
- Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
- Երկրները ըստ աշխարհագրական դիրքի բաժանվում են 2 մասի՝ նպաստավոր և աննպաստ:Նպաստավոր երկրները ունեն ելք դեպի ծովը, որը մեծ դեր է խաղում տնտեսության զարգացման վրա:
- Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
- Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
- Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։
Նոյեմբերի 1-5-ը
Արդյունաբերություն
Դասի հղումը։
- Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը: Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:
- Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում: Մեր օրերում մեծ նշանակություն ունի ռոբոտաշինությունը, մեքենաշինությունը:
- Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները: Արդյունաբերության համար պետք է , որ երկիրը չունենա ֆինանսկանա խնթիրներ և ցանկացած ճյուղ ունի իր համար կարևոր նախադրյալներ, բայց բոլոր ճյուղերի համար գլխավոր պայմանը, առևտրային շուկայի ներկայությունն է։
- Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։