1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

2.Անհրաժեշտ տեղերում գրել մեծատառ

Ռուսաստանի Պետական դումա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թովմա Արծրունի, Հավհաննես Դրասխանակերտցի, Վարդան Այգեկցի, Գի դը Մոպասան, Գեղամա լեռներ, Աշոտ Բռնավոր, Անահիտ աստվածուհի, Գարեգին Առաջին կաթողիկոս, Մխիթար Գոշ, Արցախյան պատերազմ, Քառասունչորսօրյա պատերազմ, Հազհերտ երկրորդ, Բերենիկեյի Վարսեր, Կիլիկյայի թագավորություն, Իսպանյայի Թագավորություն, Լազարյան ճեմարան, Նաղաշ Հովնաթան, Մեծ Բրիտանյայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն