Առաջադրանք

1․Ընդգծի՛ր գոյականները, գիրի՛ր թեք ձևերի ուղիղ ձևերը։ 
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնափայտը նվիրեց մարդկանց:

գրտնակը-գրտնակ, հացահատիկի-հացահատիկ, աստվածուհի, Աշորայի-Աշորա ձեռնափայտը-ձեռնափայտ, գավազան, աշխարհում-աշխարհ, հացի-հաց, մնացորդը-մնացորդ, փշուրը-փշուր, աղբին-աղբ, աստվածուհու-աստվածուհի, ձեռքից-ձեռք, ձեռնափայտը-ձեռնափայտ, հացն-հաց, անարգողի-անարգող, ճակատին-ճակատ, աստվածուհու-աստվածուհի, գրտնակն-գրտնակ, ճակատին-ճակատ,մարդիկ-մարդ, հացի-հաց, փշուր, ձեռնափայտը-ձեռնափայտ, մարդկանց-մարդ

2․Տրված բառերում ընդգծել ու հոլովման ենթարկվող բառերը։

Հայրենիք, հոգեհանգիստ, լեռ, հայորդի, ձի, Անի, սեր, մատանի, դաշնակահար, մարդ, սյուն, կղզի, խնձորենի, աչք, խոտաբույս, քամի, պապ, ուխտատեղի, բարդի, ամուսին, թատերափորձ, գարի, թունանյութ, անկողին, տատ, գինի, Նաիրի։