Բնապահպանական ֆիլմեր

H2O

Շրի Լանկայի բնական անտառների ոչնչացումը և քաղաքաշինությունն իր հետ բերել է ահռելի դժբախտություններ: Այս իրավիճակը փոխել է տեղումների եղանակը, ինչպես նաև առաջացրել է մի շարք բնապահպանական և սոցիալական խնդիրներ։ Ֆիլմը պատմում է մարդկային էակների կողմից անտառահատումների և դրա հետևանքնով առաջացած աղետների և ճգնաժամերի մասին։ Հանկարծակի ամպրոպի ձայն է լսվում։ Հորդառատ անձրև։ Աստիճանաբար հեղեղվող քաղաք, ահաբեկված մարդիկ։ Տաճարները քանդվում են, քաղաքը՝ նույնպես։ Մարդիկ փորձում են լողալ, աղջիկը՝ նույնպես․․․

Այս բնապահպանական ֆիլմը դիտելով ես հասկացա, թե մարդիկ ինչքան վնաս են տալի բնությանը և բնությունը մեզնից վրեժ է լուծում բնական աղետների միջոցով։ Այդ ամբողջը շատ ցավալի է բայց մարդիկ դա չեն գնահատում և վնասում բնությանը իսկ բնությունը ուշ թե շուտ կլուծի իր վրեժը մարդկությունը վերացնելով։ Օրինակ Կյոտոյի արձանագրության միջոցովբնությունը մի փոքր բայց կկարողանար հանգստանալ։ Ըստ ինձ պետք է բնությունից ինչքան վերցնում ես նույնքան տաս օրինակ՝ երբ մարդիկ անտառ են կտնում նույնքան ծառ տնկեն։

Մեղվապահը

Սա պատմություն է ձեր կրքին և երազանքներին հետևելու մասին, նույնիսկ ծայրահեղ դժվարությունների դեպքում: Անգլսի կղզում բնակվող մեղվապահը կանգնել է իր նախնիների տունը կորցնելու վտանգի առջև մոտակայքում ատոմային էլեկտրակայանի կառուցման պատճառով: Մեղվապահ կինը և իր մեղուները սկսում են պայքար հսկա ճապոնական տեխնոլոգիական ընկերության դեմ, որը մտադրված է ատոմային էլեկտրական հիմնել այդ տարածքում։

Այս ֆիլմը մի կնոջ մասին էր, ով զբաղվում էր մեղվապահությամբ, որն իր սիրած զբաղմունքն էր։ Նա ապրում էր գյուղում և ուներ առողջական խնդիրներ։ Այդ կինը մեղուների միջոցով նաև օգնում էր  խնդիրներ ունեցող մարդկանց։ Սակայն նրան խանգարում է մի ճապոնակն կազմակերպություն, որը ուզում է ատոմակայն կառուցել այդտեղ։ Այդ ատոմակայանը կառուցելով նրանք կապահովեյն էլեկտրականությունով շատ տներ բայց կոչնչացներ մեղուներին։ Մենք պետք է հասկանանք, որ մեղուները մեր կյանքում ունեն շատ մեծ դեր և նրանց ոչնչացումից մի քանի օր հետո կոչնչանա նաև մարդկային կյանքը։ Իսկ մեղուների թիվը գնալով պակասում է։