«Դեվեն ու գառներ»

image/jpeg

Ուղտն ու գառներ

Ձմռանը գառները մակաղել էին գոմում: Դուռը ծեծեցին: -Այն ո՞վ է,- ձայն տվեցին գառները: -Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսը շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս էլ ցավում է, մանավանդ, որ ոտքս մրսած է, չի շարժվում, փայտացել է: -Ձեր մոր-հեր հոգու համար մի քիչ դուռը բացեք, տաքացնեմ: Գառները խորհրդակցվեցին: -Բացենք, թե՞ չբացենք. բացենք,- ասացին,- խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի, տաքանա, մեզ ինչ վնաս կլնի: Դուռը բացվեց, ուղտը իր ոտը երկարացրեց ներս: -Տեսաք ձագուկներ, ձեզ վնաս եղա՞վ, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ ներս: Մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա: -Ճիշտ է ասում,- ասացին,- մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա: Եվ դուռը կիսաբաց արեցին, ուղտը ոտքը, գլուխը և մարմնի կեսը ներս մտցրեց, մեկ էլ տեսան դուռն ու ծխնները վրան կապված ներս խծկվեց, գառներից մի քանիսը ոտքերի տակ ճխլվեցին, երբ նստեց՝ մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողին փախան, գոմը մնաց ուղտին: