Մշո բարբառի բառարան

ագրատ- նախաճաշ
ադաթ- սովորություն ամեկ- ամեն օր
անժուռ- անհամ կերակուր
ալիշ-վերիշ- առևտուր աջրնալ- զարմանալ բաժ- հասակ
բշտել- սաստել, լռեցնել
բոջի- փոքր շուն
գոռ- գերեզման, շիրիմ
դավի- վեճ կռիվ
դոխտուր- բժիշկ
զանգին- հարուստ
զան- ենթադրություն, կարծիք
էվալա- շնորհակալություն
թել ու դերձան- նիհար, բարակ
ժուկ- ժամանակ
իրիկ- ամուսին
լոլիկ- փոքրիկ բոքոն
խալո- քեռի
խռպուկ- քայքայված, ավերված
կուտ- թոնրի կողքից ընկած հաց
հարիֆ- հիմար, անգետ
ռազի- գոհ
սլիկ- ճարպիկ, աչքաբաց
վախթ- վիճակ, դրություն, կեցություն
քամբախ- ավեր, ավերակ
օսյաթ- կտակ

Բնագիտական ստուգատեստ

Նախագիծ՝ Մոմի պատրաստում

Ընթաց`

Ես վերցրեցի փառաֆին, մանրացրեցի այն, լրցրեցի ամանի մեջ և ջրի գոլորշու միջոցով հալեցրեցի խառնելով և ավելացնելով յուղաներկ։

Նաև վերցրեցի թղթից բաժակը փոքր ծակ արեցի տակը, որպեսզի թելը չշարժվի այդ ամրացրեցի կպչուն լենտով և լցրեցի առաջի շերտը

Առաջի շերտը լցնելուց հետո սպասեցի մոտավորապես 20 րոպե և սկսելի հալեցնել փառաֆին 2րդ շերտի համար։ 2րդ շերտը որոշեցի թողնել սպիտակ։ Երբ հալվեց լցրեցի բաժակի մեջ և թողեցի մոտավորապես 3 ժամ։

Արդյունքը` ստացվեց մոմ