Ձմեռային ազգագրական փառատոն

Այս տարին սկսեցինք ձմեռային ազգագրական փառատոնով, որը շատ հետաքրքիր և ուսուցանող էր։ Ինձ շատ դուր եկավ, որ մենք հայոց լեզվից և գրականությունից անցանք Մշո բարբառը։ Մշո բարբառը պատմական հայաստանի խոշոր բառբառներից է, որով խոսել են Վանա լճի հյուսիսային, արևմտյան և հարավային մասերում։ Իմացանք, որ բարբառները բաժավում են 2 ճյուղի «կը» եւ «ում», իսկ Մշո բարբառը պատկանում է «կը» ճյուղին։ Այսօր նույնպես խոսում են այդ բառբառով Շիրակի մարզում, Մարտունիում, Ապարանում, Վարդենիսում։ Մենք ուսումնասիրեցինք այս բարբառը, ծանոթացանք «Դեվեն ու գառներ» առակին և փոխադրեցինք աշխարհաբար հայերենի և կազմեցինք բառարան։ Քանի, որ ես արմատներով Մշեցի եմ ինձ շատ հետաքրքիր էր այս բարբառը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *