Հունվարյան հաշվետվություն

Այս ամիսը անցավ շատ լի հետաքրքրությամբ և ուսումով։ Ես այս տարին սկսեցի ձմեռային մարզական ստուգատեստով՝ դեպի Սևաբերդ, որտեղ այնքան շատ դզյուն կար, որ չէինք կարողանում քայլել։Այնտեղ մենք սահեցինք ձնագնդի խաղացինք ևհետ եկանք։ Նաև մասնակցեցի մի քանի դիջիթեքի որտեղ ես շատ բաներ սովորեցի։ Իմ համար կարևոր դասընթաց էր HTML CSS-ը, որը կապ ուներ իմ ապագա մասնագիտության հետ: Դիջիթեքերին ես շատ նոր բաներ սովորեցի թե ինչպես ստեղծել QR կոդ, ինչպես օգտվել canva ծրագրից և այլն։ Քոլեջում նաև տեղի ունեցավ բնագիտական ստուգատեստը որտեղ մենք պետք է օճառ, մոմ, ռոբոտ և այլ բաներ պատրաստենք։ Ես պատրաստեցի գեղեցիկ մոմ։Իսկ ձմեռային ազգագրական փառատոնին անցանք Մշո բարբառը, որը շատ հետաքրքիր էր, քանի որ ես արմատներով Մուշից եմ։ Նաև ունեցանք նախագծեր հայոց պատմությունից՝ հայ ականավոր թագուհիները իսկ հասարկագիտությունից՝ հայկական տարազ։

Այս տարին ես սկսեցի լավ և հուսով եմ այդպես էլ կշարունակվի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *