Հայաստանի Հանրապետության մարզերը և խոշոր քաղաքները

ՀՀ մարզերը բաժանվում են 3 մասի՝հյուսիսային, կենտրոնական և հարավային։ Հյուսիսային մարզերն են՝

Շիրակի մարզ-Գյումրի, Մարալիկ, Արթիկ։

Լոռու մարզ-Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Թումանյան, Տաշիր։

Տավուշի մարզ-Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան։

Կենտրոնական մարզեր՝

Արագածոտնի մարզ-Աշտարակ, Ապարան, Թալին։

Կոտայքի մարզ-Հրազկդան, Աբովյան, Չարենցավան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Ծաղկաձոր։

Գեղարքունիքի մարզ-Գավառ, Մարտունի, Վարդենիս։

Հարավային մարզեր՝

Արմավիրի մարզ-Արմավիր, Մեծամոր, Էջմիածին։

Արարատի մարզ-Արտաշատ, Արարատ, Վեդի, Մասիս։

Վայոց ձոր-Եղեգնաձոր, Վայք։

Սյունիքի մարզ-Կապան, Գորիս, Սիսյան, Մեղրի, Քաջարան, Ագարակ։

Տավուշի մարզ

Հայաստանի Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդըև Դիլիջանը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (Հայաստանի ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում էԴեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։ Հայաստանի Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց ևՄիափորի լեռներ)։ Գտնվում է Հայաստանի չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Բնակչություն

Աղստև գետը Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ. կմ-ի վրա ապրում է 50 մարդ։

Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919 թ՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003 թհունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ բնակիչ։

Բնակավայրեր

Տավուշի մարզը իր մեջ ներառում է Մեծ Հայքի 3 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջան) հիմնականում համապատասխանում է ԳուգարքիԿողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջան)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջան) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջան) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառներում։

Մարզի Դիտավան գյուղում Հայաստան համահայկական հիմնադրամն իր Արգենտինայի տեղական մարմնի միջոցով իրականացրել է չորս կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր։ Շնորհիվ այդ ծրագրերի գյուղն այսօր ունի գազ, խմելու ջուր, նորակառույց դպրոց և համայնքային կենտրոն։

Տնտեսություն

Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։

Բնապահպանություն

 Պարզ լիճը

Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Խնձորուտի,Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։

Տուրիզմ

 Սրանոց կամուրջը

Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ,հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր,խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ուՄակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը , Լաստիվերի անապատը, Գոշի լիճըև այլն։

Աշխարհագրություն

Աշխարագրության քննական հարցեր

1)Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները:

Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները։ Հետազոտության օբյեկտները շատ բազմազան են. աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները, մայրցամաքները, օվկիանոսները, տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթները։

Աշխարհագրության հիմնական խնդիրն են ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերը։
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերը։
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերը։

2)Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում:
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը, կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

3)Աշխարհագրական հետազոտության մեթոդները:
Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, օրինակ ՝ մաթեմատիկական
  • կոնկրետ գիտական, օրինակ ՝ երկրաֆիզիկական
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման

4)Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք:
Բնական կամ ֆիզիկական աշխարհագրության մեջ առանձնացան Երկրի աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունները.

  • կլիմայագիտություն
  • ջրաբանություն
  • հողագիտություն
  • երկրաձևաբանություն
  • կենսաշխարհագրություն։

5)Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը):

Մթնոլորտը երկնային մարմնի գազային այն միջավայրն է, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Բաղկացած է գազերից , կարող է չափազանց հաստ լինել։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Առաջինն ազոտի ատոմն է։ Երկրորդը թթվածին ատոմն է։ Երրորդն ածխածին ատոմն է։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այսպիսով մթնոլորտը գազերի մի խառնուրդ է, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մնացած 1%-ում ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, այլն։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։

Քարոլորտ երկրի պինդ միասնական թաղաթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյան վերին մասին: քարոլորտից դեպի Երկրի խորքը ջերմաստիճանը բարձրանում է: Քարոլորտը կազմված է սալերից, որոնք մշտական շարժման մեջ են: Քարոլորտն անմիջականորեն կապված է մարդկանց կենսագործունեության հետ: Քարոլորտի պահպանությունն առաջին հերթին նշանակում է Երկրի ընդերքի և ցամաքի մակեերևույթի պահպանություն: Մշակովի հողերի պահպանությունը և նպատակահարմար օգտագործումը մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից են:
Օվկիանոսի և մայրցամաքային քարոլորտը բավականին տարբերվում են։ Մայրցամաքային քարոլորտը բաղկացած է տեղումնային, գրանիտե և բազալտե շերտերից, մոտ 80կմ ընդհանուր հզորությամբ։ Օվկիանոսի քարոլորտը վերջնական ձևավորման արդյունքում ենթարկվել է մասնակի հալման բազմակի փուլերի։ Հիմնականում բաղկացած է դունիտից և գարցբուրգիտից, հաստությունը կազմում է 5-10կմ, իսկ գրանիտային շերտը ամբողջովին բացակայում է։

Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է։ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Դրանք բաղկացած են ինչպես լիտոսֆերայի, այնպես էլ հիդրոսֆերայի և մթնոլորտի այն տարածքներից, որտեղ հնարավոր է կյանք: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք։ Կենսոլորտը մի ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։

Մարդոլորտ, աշխարհագրական թաղանթի բաղադրիչ, որն ընդգրկում է մարդու գործունեությամբ պայմանավորված և դրա համար պիտանի ոլորտը։ Մարդը ծագել է կենսոլորտում, նա հասարակական ու պատմական գործընթացների արդյունք է. զբաղվելով արտադրողական գործունեությամբ՝ վերափոխել է բնական միջավայրն ու ստեղծել մարդոլորտ։ Մարդոլորտը զարգանում է շրջակա միջավայրի հետ մշտական կապերի և փոխներգործության մեջ։ Մարդը տարբերվում է խոսքի, բանականության, գիտակցության, ստեղծագործական ակտիվության և բարոյական ինքնագիտակցության հատկանիշներով։ Նա գոյատևում և ապահովում է հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնությունից և օգտագործելով նրա պաշարները. հասարակության և բնության միջև առկա է մշտական նյութափոխանակություն՝ մարդը մշտապես բնությունից ինչ-որ բան վերցնում է և ինչ-որ բան տալիս։ Նախկինում, երբ բնակչության քանակը մեծ չէր, արտադրությունը և տեխնիկան զարգացած չէին, բնական միջավայրին էական վնաս չէր հասցվում։ Այժմ վիճակը բոլորովին այլ է. մարդու ներգործության հետևանքով խախտվել են բնության ինքնազարգացման ընթացքը, էկոլոգիական հավասարակշռությունը, առաջացել են տարածաշրջանային և համամոլորակային նշանակության հիմնախնդիրներ

6)Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն):

Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք են ամբողջականությունըռիթմիկությունը գոտիականությունը և զոնայականությունը:
Ամենակարեւոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը: Աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց հետ, եւ դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ համակարգի փոփոխություն:
Մյուս հիմնական հատկանիշը ռիթմիկությունն է: Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը ժամանակի մեջ: Առանց այդպիսի փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտում` սեյսմիկ երեւույթները, հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող գործընթացները` ջերմաստիճանի, տեղումների, ջրոլորտում` ջրատարողությունը եւ լճերի մակարդակի տատանումները։ Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ` պարբերական և ցիկլային:
Իսկ զենայակայությունը դա երկրի բաժանեւմն է զենաների։ Օրինակ՝ գնալով բարձրանալով վերև օդի ջերմաստիճանը նվազում է և այն բաժանվել է զոնաների։

7)Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը:
Աշխարհի քաղաքական քարտեզն արտահայտում է երկրագնդի պետական-տարածքային բաժանումը, այսինքն՝ ցույց է տալիս աշխարհի պետությունները, դրանց սահմանները, մայրաքաղաքները: Ի տարբերություն աշխարհի և մայրցամաքների ֆիզիկական քարտեզների՝ աշխարհի քաղաքական քարտեզը շատ դինամիկ է և կարող է փոփոխվել քաղաքական իրադարձություններից հետո: 

8)Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը:
Աշխարհի պետությունների բաժանումն են որոշակի խմբերի՝ ըստ նրանց ընդհանուր հատկանիշների և տարբեր ցուցանիշների։ Դա արվում է պետություններն ավելի հեշտ ուսումնասիրելու նպատակով։ Դասակարգման ցուցանիշները բաժանվում են երկու խոշոր խմբերի՝ քանակական և որակական։ Քանակական ցուցանիշներն են․

  1. պետության տարածքի մեծությունը
  2. բնակչության թիվը։

Որակական ցուցանիշներն են․

  1. պետության կառավարման ձևը,
  2. վարչատարածքային բաժանումը,
  3. աշխարհագրական դիրքը,
  4. սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը։

9)Զարգացած և զարգացող երկրներ:

Զարգացած երկրներ, երկրների խումբ, որոնք համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք են զբաղեցնում։ Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 15-16 %-ը, բայց միևնույն ժամանակ նրանք արտադրում են համախառն ներքին արդյունքի 75 %-ը և ստեղծում աշխարհի տնտեսական, գիտատեխիկական ներուժի մեծ մասը։ Զարգացած երկրներն անվանում են նաև արդյունաբերական կամ արդյունաբերաբար զարգացած երկրներ։
Զարգացած երկրներն ընդհանուր առմամբ ունեն ավելի առաջադեմ հետարդյունաբերական տնտեսություններ, այսինքն ՝ ծառայությունների ոլորտը ավելի մեծ հարստություն է ապահովում, քան արդյունաբերական ոլորտը։ 
Զարգացող երկրներ, ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիր, ավելի քիչ զարգացած երկիր, ավելի քիչ տնտեսապես զարգացած երկիր, չզարգացած երկիր, կամ վատ զարգացած երկիր։ Թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների խումբ է՝ համեմատած այլ երկրների հետ։ Սայակն ակտիվ զրգացող։

10)Աշխարհի բնակչության թիվը և շարժը:
 Աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ։  Այժմ բնակչությունն աճում  է տարեկան 80−100 մլն –ով: Աշխարհի բնակչության թիվը 1 մլրդ-ի է հասել 1830թ.-ին։ 2025 թ.-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 մլրդ, իսկ 2050 թ.-ին՝ կգերազանցի 9 մլրդ-ը: Երկիր մոլորակի յոթ աշխարհամասերից վեցը մեծ մասամբ բնակեցված են։ Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող աշխարահամասն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը։ Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը։
 Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ 

11)Բնակչության վերարատադրություն:
Բնակչության վերարտադրություն մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունը, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է, իսկ երկրների մեծ մասինը՝ բնական ու տարածքային շարժերի ամբողջությունն է։ Պարզ վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիության և մահացության ընդհանուր արդյունքները իրար հավասար են։ Ընդլայնված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը, իսկ նեղացված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը փոքր է մահացությունից։

12)Բնակչության սեռատարիքային կազմ:
եռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:
Առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−­59 տարեկան (երիտասարդ և չափահաս) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների։

13)Բնակչության ազգային կազմը:
Աշխարհում հաշվվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։ Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։
Եթե տվյալ պետության բնակչության հիմնական մասը պատկանում է միևնույն ազգին, ապա այդ պետությունն ունի միատարր ազգային կազմ և համարվում է միազգ պետություն: Եթե տվյալ պետության հիմնական մասը պատկանում է հիմնականում երկու ազգերի ներկայացուցիչների, ապա այն համարվում է երկազգ պետություն (օր.՝ Բելգիան):

14)Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է։
Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:
Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):
Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)
Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:
Ներկայիս հայաստանը ընդգրկոմ է մոտ 1/10 մասը։ Արարատյան դածտի մի փոքր մասը և Սևանա լճի ավազանը։

15)Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։

16)Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։

17)Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

Առաջադրանքներ- քոլեջ

Դասագրքի հղում— (190-194 էջ)

  • Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
    Լոռին ունի համեմատաբար նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Դրա միջոցով հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան և նրա սեվծովյան նավահանգիստները, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջոցով դեպի Թուրքիա, ինչպես նաև դեպի մայրաքաղաք Երևան։ Մարզը նաև բարեկարգ ավտոճանապարհներով կապվում է հարևան բոլոր մարզերի և Վրաստանի հետ։
  • Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։
Աչքասար լ․ -3196
Քարտխաչի լ-ցք․ — 2272
Ուրասար լ․ — 2992
Ջաջուռի լ-ցք․ — 1952
Սպիտակի լ-ցք․ — 2387
Պուշկինի լ-ցք․ — 2037
Բովաքար լ․ — 3016
Թեժ լ․ — 3101
Լալվար լ․ — 2543

Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հույսիսում եւ ունի սահման Վրաստանի հետ։ Նրա ամենաբարձր հետը Թեժ լեռն է (3101մ) իսկ ամենացածրը Դեբեդ գետի հովիտն է (380մ)։ Մարզի ամբողչ տարածքը լեռնային է։ Մարզի կլիման համեմատաբար խոնավ է։ Լոռու մարզը նաեւ հարուստ է բնական ռեսուրսներով՝ պղինձ, բազմամետաղներ,հրակաուն կավեր, գրանիտ։ Նաեւ անտառածածակ է եւ նպաստավոր պայմաններ կան զբոսաշրջության զարգացման համար։

Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։
Բնակչությոնը մեշ մասամբ տեղաբաշխված է միջլեռնային գոգավորությոններում։ Այս մարզու բացի հայերից նաեւ մեծ թիվ են կազմում մոլոկանները։ Բնակչությունը աճել է խորհրդային տարիներին իսկ անկախության տարիներին կրճատվել։ Մարզկենտրոնը Վանաձորն է, որը երկրի երրորտ քաղաքն է մեծությամբ։

Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։
Մարզը ամնենասկզբից էլ աչքի է ընկել արդյունաբերությամբ։ Այստեղ խորհրդային տարիներին արտադրում էին հաստոցներ ավտոմատ սարքեր եւ այլն։ Նաեւ այստեղ է գտնվում Ալավերդու պղնձաձուհական գործարանը։ Մարզըն նաեւ համարվում է քիմիական կենտրոն։ Աձստեղ ժամանակին արտադրվում էր ծծումբ, քիմիական թելեր եւ այլն իսկ հիմա մասամբ է օգտագործվում։ Գյուղատնտեսության առաջատար ճյբւղը անասնապահությունն է։

Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։
Բարենպաստ ՏԱԴ-ը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը նպաստավոր նախադրյալներ են ստեղծում մարզի տնտեսության և զբոսաշրջության զարգացման և համաչափ տեղաբաշխման համար։

Պատրաստել տեսանյու

Առաջադրանքների փաթեթ- Քոլեջ․ 22․11- 27․11․2021թ․

Դասի հղումը։

Առաջադրանք 1․ Հայակական լեռնաշխարհի լեռնագրություն

  • Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
  • Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
  • Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրական հետևյալ միավորները․
ноября 2012 ~ Բարի գալուստ
  • Արևելապոնտական լեռներ
  • Հյուսիսային Տավրոս
  • Ներքին Տավրոս
  • Հայկական կամ հարավային Տավրոս
  • Հայկական պար
  • Մեծ Կովկասյան լեռնաշղթա
  • Միջագետքի դաշտավայր
  • Կուր-Արաքսյան դաշտավայրը
  • Մեսխեթի լեռներ
  •  Թրիալեթի լեռնաշղթա
  • Վիրահայոց լեռներ
  • Արեգունու լեռներ
  • Վարդենիսի լեռներ
  • Վայքի լեռներ
  • Սյունիքի բարձրավանդակ
  •  Ջավախքի բարձրավանդակը (Վրաստան)
  •  Բազումի
  •  Փամբակի
  • Ծաղկունյաց
  • Գուգարանց
  • Գեղամա
  • Բարգուշատի
  • Մեղրու լեռներ
  • Սևանի լեռները (Հայաստան)
  •  Արցախի լեռներ (ԼՂՀ)
  • Զանգեզուրի լեռնաշղթա (Հայաստան)

Առաջադրանք 2․ Հայակական լեռնաշխարհի ջրագրություն․

Ուրվագծային քարտեզի վրա տեղադրել Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձին միավորները․

Դասի հղումը։

ՀՀ ջրագրություն

  • Արաքս
  • Ճորոխ
  • Տիգրիս
  • Եփրատ
  • Ախուրյան
  • Կուր
  • Քասախ
  • Դեբեդ
  • Հրազդան
  • Արփա
  • Վեդի
  • Աղստև
  • Ազատ
  • Որոտան
  • Ողջի
  • Տավուշ
  • Փամբակ
  • Ձորագետ
  • Գետիկ

Գործնական աշխատանք հեռավար-Քոլեջ

Հոկտեմբերի 25-29-ը

Համաշխարհային տնտեսություն

Դասի հղումը։

  • Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։
    Համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:
  • Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։
    Մինջ ինդուստրիալ, ինդուստրիալ, հետինդուստրիալ։
  • Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։ Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ) գործոն
    Տարածքային գործոն
    Բնառեսուրսային գործոն
    Տրանսպորտային գործոն
    Աշխատանքաին ռեսուրսների գործոն
    Տարածքային համակենտրոնացման գործոն
    Էկոլոգիական գործոն
  • Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։ Տնտեսաաշխարհագրական դիրքը (հապավումը՝  ՏԱԴ) ձեռնարկությունների, բնակավայրերի, արեալների, շրջանների, առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն: Էներգատար արտադրություն — արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ: Աշխատատար արտադրություն — աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը:
  • Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
  • Երկրները ըստ աշխարհագրական դիրքի բաժանվում են 2 մասի՝ նպաստավոր և աննպաստ:Նպաստավոր երկրները ունեն ելք դեպի ծովը, որը մեծ դեր է խաղում տնտեսության զարգացման վրա:
  • Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
  • Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
  • Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։

Նոյեմբերի 1-5-ը

Արդյունաբերություն

Դասի հղումը։

  1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը: Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:
  2. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում: Մեր օրերում մեծ նշանակություն ունի ռոբոտաշինությունը, մեքենաշինությունը:
  3. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները: Արդյունաբերության համար պետք է , որ երկիրը չունենա ֆինանսկանա խնթիրներ և ցանկացած ճյուղ ունի իր համար կարևոր նախադրյալներ, բայց բոլոր ճյուղերի համար գլխավոր պայմանը, առևտրային շուկայի ներկայությունն է։
  4. Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։

Գործնական աշխատանք-Քոլեջ

1. Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։

Համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը: Արդյունաբերության ճյուղերից են մետաղաձուլությունը (սև, գունավոր), վառելիքաէներգետիկ համալիրը, մեքենաշինությունը  (էլեկտրատեխնիկակական, գործիքաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն և այն), քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը և այլն: Գյուղատնտեսության ճյուղերից են անասնապահությունը (խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձիաբուծություն և այլն), բուսաբուծությունը (խաղողագործություն, հացահատիկի, թելատու՝ բամբակենի, վուշ, յուղատու՝ արևածաղիկ, ձիթապտուղ, շաքարատու՝ շաքարեղեգ, շաքարի ճակնդեղ, և այլն մշակաբույսերի մշակությունը): Տրանսպորտի ճյուղերից են ցամաքային (երկաթուղային, խողովակաշարային, ավտոմոբիլային), օդային, ջրային (ծովային, ներքին ջրային) և էլեկտրոնային տրանսպորտը: Ոչ արտադրական ոլորտի ճյուղերի գործունեության արդյունքը բնակչությանը մատուցվող բազմաբնույթ ծառայություններն են, որոնք միտված են բավարարելու մարդկանց սոցիալական և հոգևոր-մշակութային կարիքները: 

2. Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։

Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերն են՝ քիմիական արդյունաբերություն, մետաղաձուլություն, ավտոմոբիլաշինություն

3. Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։

Տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոններն են՝ տարածքի մեծությունը, բնական պայմանները, անտառային ռեսուրսների քանակը, հողագործությունը, անասնապահությունը

4. Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։

Տնտեսաաշխարհագական դիրքը առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն: Էներգատար արտադրությունը արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Աշխատատար արտադրությունը աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Հումքատար արտադրությունը արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ հումք պահանջող արտադրությունն է:

Առաջադրանքներ․ Քոլեջ․27․09-01․10․2021թ․

Աշխարհի քաղաքական քարտեզ ՝ բոլոր երկրների մայրաքաղաքներով: Ի՞նչ է քաղաքական  քարտեզը

27․09․2021թ․

Աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը

Դասի հղումը։

1․ Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր 
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն, Լյուքսենբուրգ, Արգենտինա, Աֆրիկա, Լիխտենշտեն, Դանիա, Նորվեգիա, Բրազիլիա, Թուրքիա, Իրան,Ադրբեջան, Սուդան։

գերխոշոր-Արգենտինա, Ռուսաստան, Ավստրալիա, Աֆրիկա, Արգենտինա, Բրազիլիա

խոշոր-Նիգերիա, Մոնղոլիա, Իրան, Թուրքիա, Նորվեգիա

միջին-Ֆրանսիա, Գերմանիա, Պակիստան, Ուկրաինա, Կամերոն, Ադրբեջան, Սուդան, Դանիա

փոքր-Անդորրա, Իսրայել, Նիդերլանդներ, Հայաստան, Մոնակո, Լիխտենշտայն, Լյուքսենբուրգ

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման․

Նիգերիա, Ալբանիա, Արգենտինա, Մոնղոլիա, Հնդկաստան, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա, Եթովպաի, Բրունեյ, Ուկրանիա և Սերբիա։

Հնդկաստան-1 միլիարդ 324 միլիոն, Բրազիլիա-213 միլիոն, Նիգերիա-206․1 միլիոն, Մեքսիկա-129 միլիոն, Ճապոնիա-126 միլիոն, Եգիպտոս-94 միլիոն, Եթովպաի-78 միլիոն, Իտալիա-60 միլիոն, Ուկրանիա-46 միլիոն, Արգենտինա-42 միլիոն, Սիրիա-22 միլիոն, Բելգիա-11 միլիոն, Սերբիա-7 միլիոն, Լիբանան-4 միլիոն, Ուրուգվայ-3․1 միլիոն, Մոնղոլիա-3 միլիոն, Կիպրոս-1 միլիոն, Բրունեյ-500.000

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները։

Ռուսաստան-16,376,870, Կանադա-9,985,321, Չինաստան-9,388,211, ԱՄՆ-9,014,230, Բրազիլիա-8,358,140, Ավստրալիա-7,682,300, Հնդկաստան-2,973,190, Արգենտինա-2,736,690, Ղազախստան-2,699,700, Ալժիր-2,381,740, ԿԴՀ-2,267,050, Սաուդյան Արաբիա-2,149,690, Մեքսիկա-1,943,950, Ինդոնեզիա-1,811,570, Սուդան-1,765,048

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

Չինաստան-1 մլրդ 402 մլն 938 000, Հնդկաստան-1 մլրդ 371 մլն 124 000, ԱՄՆ-331,757,000, Ինդոնեզիա-271 330 013, Պակիստան-215 044 366, Բրազիլիա-210 225 640, Նիգերիա-202 866 016, Բանգլադեշ-169 015 639, Ռուսաստան-146 781 095, Մեքսիկա-126 577 691, Ճապոնիա-126 200 000, Եթովպիա-112 079 000, Ֆիլիպիններ-108 102 800, Եգիպտոս-102 423 173, Վիետնամ-97 402 400

Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը

Դասի հղումը։

  1. Թվարկել աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմության փուլերը։ Հնագույն ժամանակաշրջանը, Միջնադարյան ժամանակաշրջանը, Նոր ժամանակաշրջանը, Նորագույն փուլը, Ժամանակակից փուլը
  2. Աշխարհի քաղաքական քարտեզը բնութագրել, որպես երկրների քանակական և որակական փոփոխությունների միասնության արդյունք։ Աշխարհի քաղաքական քարտեզն արտահայտում է երկրագնդի պետական-տարածքային բաժանումը։ Այն ցույց է տալիս աշխարհի պետությունները, դրանց սահմանները, մայրաքաղաքները:
  3. Տրամաբանական ինչ հիմքերի վրա է կատարվում երկրների խմբավորումը։
  4. Ի՞նչ է համաշխարհային գաղութատիրական համակարգը։ Ե՞րբ է ձևավորվել այն (ինքնուրույն աշխատանք)։
  5. Հիմնավորե՜ք որ աշխարհի քաղաքական քարտեզը մոտ ապագայում կարող է փոփոխության ենթարկվել (ինքնուրույն աշխատանք)։
  6. Աշխարհի քաղաքական քարտեզով որոշե՜ք Հայաստանի հարևան երկրները և դրանց մայրաքաղաքները։ Ուրվագծային քարտեզի վրա գունավորե՜ք և մակագրե՜ք դրանք։
Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը — Գայանե Սարգսյան
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - world_map_blank.png

Առաջադրանքներ, Քոլեջ, 04․10-08․10․2021թ․

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համեմատական աշխարհագրական մեթոդ

Հայաստանի Հանրապետությանը համարժեք բնակչության թիվ ունեցող երկրների մի շարք ցուցանիշներ (2008 թ.)

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

Առաջադրանք: Կիրառելով համեմատական աշխարհագրական մեթոդը՝ աղյուսակում տրված ցուցանիշների հիման վրա վերը թվարկված երկրները խմբավորե՛ք՝

  • ըստ տարածքի մեծության (մեծ, միջին, փոքր), մեծ-Մավրիտանիա, Մոնղոլյա միջին-Կոնգո, Լիբերիա, Օման, ՈՒրուգվայ փոքր-Հայաստանի Հանրապետություն, Քուվեյթ,Լիտվա,Լատվիա, Ալբանիա,Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա, Ճամայկա, Պանամա
  • ըստ տնտեսական զարգացման մակարդակի (առավել զարգացած, միջին, ցածր), առավել զարգացված- Քուվեյթ, Օման, Լիտվա, Լիտվիա միգին-Հայաստանի Հանրապետություն, Մավրիտանիա, Մոնղոլյա, Ալբանիա,Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա, Ճամայկա, Պանամա, ՈՒրուգվայ ցածր-Կոնգո, Լիբերիա
  • ըստ ուրբանիզացման (քաղաքայնացման) մակարդակի (բարձր, միջին, ցածր),

Բարձր– Հայաստանի Հանրապետություն, Կոնգո, Լիբերիա, Մողոլիա, Քուվեյթ, Օման, Լիտվա, Լատվիա, Ճամայկա, Պանամա, Ուրուգվայ

Միջին– Մավրիտանիա, Ալբանիա, Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա

Ցածր– —

  • ըստ ծնելիության մակարդակի (բարձր, միջին, ցածր): 

Բարձր– Լիբերիա, Մավրիստանիա, Կոնգո

Միջին– Օման, Պանամա, Քուվեյթ, Ճամայկա, Ուրուգվայ, Ալբանիա

Ցածր–Հայաստանի Հանրապետություն , Մոնղոլիա, Լիտվա, Լատվիա, Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա

Օրինակ՝ Ըստ աղյուսակում բերված տվյալների՝ համեմատական աշխարհագրական մեթոդի օգտագործմամբ դժվար չէ նկատել, որ ՀՀ–ն առավել ընդհանուր գծեր ունի Մոլդովայի (տարածք, ծնելիության գործակից), Ալբանիայի (տարածք, ՀՆԱ), Լատվիայի և Լիտվայի (ուրբանիզացման մակարդակ, ծնելիության գործակից) հետ: ՀՀ–ն վերը նշված բոլոր չորս ցուցանիշներով տարբերվում է Մավրիտանիայից, Օմանից և այլն:

08․10․2022թ․

Զարգացած և զարգացող երկրներ

Դասի հղում։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

1․ Ներկայացնել զարգացած և զարգացող երկրների գլխավոր բնութագրիչները։

Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ:

Զարգացող երկրները սովորաբար ներկայացվում են հետևյալ ենթախմբերով:
Առաջին ենթախումբը ներկայացնում են, այսպես կոչված, առանցքային երկրները՝
Հնդկաստանը, Չինաստանը և Մեքսիկան: Սրանք տիրապետում են մարդկային, բնական
և տնտեսական հսկայական ներուժի և շատ առումներով զարգացող երկրների
առաջատարներն են:
Երկրորդ ենթախումբը կազմում են նավթարտահանող երկրները, որոնք «նավթային
դոլարների» հոսքի շնորհիվ ունեն մեկ շնչի հաշվով բավական բարձր ՀՆԱ (6–10 հազ.
դոլար). երբեմն այն անցնում է 20 հազ. դոլարից:

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

world_map_blank.pngsdfv

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Հանրապետական– նախագահական, պառլամենտական, խառը

Միապետություն– բացարձակ, սահմանադրական

Կրոնապետություն

Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից։

Խորհրդարանական հանրապետության հիմնական առանձնահատկությունն այն է, որ կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական հիմքով և ամբողջապես պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

Խորհրդարանական հանրապետությունը հիմնականում բնութագրվում է նրանով, որ իշխանական գերակայությունը պետական կառավարման այդ համակարգում պատկանում է խորհրդարանին, իսկ կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի, այլ ոչ թե նախագահի առջև, և հրաժարական է տալիս խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելու դեպքում:

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

Ամերիկա-ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Վենեսուելա
Ասիա- Ռուսաստան, Նեպալ, Պակիստան, Իրաք, Հնդկաստան
Եվրոպա- Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա
Աֆրիկա- Եթովպիա,Հարվային Սուդան, Նիգերիա, Սոմալի, Սուդան

Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները, 18․09․2021

Image result for Զոնայականություն

Դասի հղում։

1․  Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Թվարկե՛ք երկրագնդի աշխարհագրական գոտիները: Ի՞նչ տարբերություն կա հիմնական և անցումային գոտիների միջև, ինչո՞վ է մի գոտին տարբերվում մյուսից: 

Աշխարհագրական թաղանթի խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական
գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց
առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր
շրջանառության առանձնահատկությունները: Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային: Հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային գոտիները համարվում են գլխավոր, մերձհասարակածային, մերձարևադարձային և
մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային
զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան
հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով
անցողիկ գոտու կլիման:

2. Ինչո՞վ են նման և տարբեր աշխարհագրական գոտին ու աշխարհագրական զոնան:

Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկված տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ), իսկ բարեխառն գոտում, որն ամենահամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների, կիսանապատաների և անապատների):

3. Ի՞նչ է զոնայականությունը և ազոնայականությունը:

Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Զոնայականության
գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական
լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ:

Աշխարհագրական համալիր պայմաններից կախված առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից տարածվելով միջօրեականների ուղղությամբ: Աշխարհագրական թաղանթի
զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների
դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին
ջերմության հետ:

4. Ի՞նչ է վերընթաց գոտիականությունը: Ինչո՞ւ են փոխվում բնության բաղադրիչները ըստ բարձրության:

Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության, կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799-1804 թթ. ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ ընդհանություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային, բարձրալեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները:

5. Պատկերե՛ք հասարակածային գոտում գտնվող երևակայական մի շատ բարձր լեռ և նրա վրա սխեմատիկորեն ցո՛ւյց տվեք այն բոլոր գոտիները, որոնք հարթավայրերում տարածվում են հասարակածից մինչև բևեռները: