Արագած

Մեր առաջին ուսումնական տարին սկսվեց բարձունքի հաղթահարումով։ Ես գնացել էի Արագածի հարավային գագաթը հաղթահարելու, որի բարձրությունը 3887,8 մետր է։ Մեր հետ եկել էին ընկեր Էլյան, ընկեր Տիգրանը իսկ մարիչներից ընկեր Միքայելը, ընկեր Ռոբերտը և ընկեր Էրիկը։ Մեզ այդ օրը հանդիպեցին շատ դժվարություններ բայց մենք կարողացանք հաղթահարել դրանք։ Մեր դիմացից քայլում էր ընկեր Միքայելը իսկ հետևից ընկեր Տիգրանը։ Եկել էին ուսանողներ քոլոջի տարբեր կուրսերից։ Գագաթից բացվում էր մի գեղեցիկ տեսարան՝ երևում էին Արագածի 4 գագաթները և նրանց միջև առաջացած խառնարանը։ Ընկեր Միքայելը առաջի անգամ բարձրացողների աչքերը փակում էր տանում գագաթի եզրը և բացում որպեսզի այդ տեսարանը ավելի տպավորիչ լինի մեր համար։

Սարը իջնելը նույնքան դժվար էր որքան բարձրանալը, քանի որ եթե ոտքդ լավ չդնեիր կարող էիր ընկնել կամ ոտքդ ոլորեիր։ Իսկ ընկնելը այնտեղ կարող էր լինել մահացու, քանի որ կայն շատ քարեր: Այս օրը շատ տպավորիչ էր իր դժվարություններով, փորձություններով և գեղեցիկ տեսարաններով: