Մարտ ամսվա նախագիծ

Աղբի տեսակավորում։ Անթափոն կենցաղ նախագծի շրջանակներում

Կատարել հետազոտական աշխատանք հետեւյալ թեմաների շուրջ՝
1. իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ։ Լուսանկարել աղբամանը եւ շրջակա տարածքը։

2. Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարեւանների միջեւ կա լիազոր անձ, որը պատասխանատվություն է կրում շենքի կամ տարծքի տեխնիկանան պայմանների համար, ով կարող է կազամակերպել հարեւանների հետ հանդիպում եւ զրուցել աղբի տեսակավորման մասին։

3. Գրել թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվում է աղբը ձեր տանը։
4. Եթե տեսակավորվում է ապա նկարագրել թե ինչպես։
5. Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքով մեկ եւ հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր տարածքում։

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող խոտաբույսերը

Նախագիծ

ՀՀ բուժիչ խոտաբույսեր, և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր
Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։

Ժամկետը՝ 01.02-28.02

Ընթացքը`

1. համացանցից գտնել թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում(ամենաքիչը 10)

2. Տեղադրել լուսանկար եւ տեղեկություն խոտաբույսի մասին, նրա բուժիչ հատկությունների մասին եւ այլ հատկությունների մասին

3. Զրուցել ընտանիքի անդամների հետ եւ պարզել, թե ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր շրջանում։

4. Տեղադրել բաղադրատոմսը բլոգում

Եղինջ

Եղինջ | Տիգրան Սերոբյան

Բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հին ժամանակներից։ Գալենն առաջարկել է օգտագործել եղինջի հյութը մազաթափության դեպքում։ Ավիցենան իր «Բժշկության կանոնները» գրքում նկարագրել է եղինջի բուժիչ հատկությունները։ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Եղինջն ամենից ավելի օգտակար է այն ժամանակ, երբ բույսը դեռ կանաչ է, բայց արդեն հայտնվել են սերմերը»։Եղինջը հին ժամանակներից օգտագործվել է տնտեսության մեջ, ստացել են մանրաթել, պատրաստել են առագաստներ, պարկեր, պարաններ, ցանցեր։ Մեր օրերում եղինջից պատրաստված գործվածքը օգտագործվում է Չինաստանում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, հատկապես` Կորեայում։ Եվրոպայում եղինջից ստացել են «շեւիոտ» կոչվող բարձրակարգ գործվածքը, որը նկարագրված է Հյուգոյի «Թշվառները» վեպում։ Մեր օրերում այդ գործվածքն արտադրվում է միայն Հարավսլավիայում։ Եղինջը բարձրացնում է տնային թռչունների ձվատվությունը, ավելացնում ընտանի կենդանիների քաշը, կովերի կաթնատվությունը։Ռուսաստանի Տուլայի մարզում կա կրապիվա անունով բնակավայր, որի զինանշանի վրա պատկերված է եղինջը, եւ այնտեղ ամենամյա եղինջի փառատոն է անցկացվում։Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում։

Անանուխ

Անանուխ

Անանուխը բազմամյա խոտաբույս ​​է, որի բարձրությունը հասնում է 1 մ-ի, ունի բնորոշ սուր բույր: Ընդհանուր անվանումը տրվում է առասպելական նիմֆայի անունով, որը կախարդուհի Պրոզերպինան վերածեց բույսի: «Պղպեղ» -ի հատուկ սահմանումը գալիս է լատինական պիպերից և տրվում է տերևների սուր համի պատճառով: Անանուխի ծաղիկները փոքր են, կարմրավուն-մանուշակագույն, որոնք հավաքված են ցողունի վերին մասում ՝ կիսապտույտներով ՝ կազմելով հասկաձև ծաղկաբույլեր: Omsաղկում է հունիսի վերջից սեպտեմբեր: Անանուխը վայրի բնության մեջ չի աճում: Անանուխը արժեքավոր բուժիչ բույս ​​է, որն օգտագործվում է պաշտոնական և ժողովրդական բժշկության մեջ: Հին ժամանակներից անանուխը օգտագործվել է նաև կոսմետիկ նպատակներով:

Ուրց

Ուրցը բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է,որը պատկանում է շրթնածաղկավորների ընտանիքին:Հայտնի է ուրցի մոտ 150 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բարեխառն գոտիներում, իսկ ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ նոսրածաղիկ, անդրկովկասյան, բլրակային, Կոչիի, Ֆեդչենկոյի: Տարածված է գրեթե բոլոր մարզերում՝ չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլուր: Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–30 սմ, հիմքում՝ փայտացած: Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև: Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ: Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներ): Դեղաբույս է. տերևները պարունակում են եթերայուղեր, հիմնականում՝ թիմոլ. օգտագործում են որպես հակաճիճվային, ցավազրկող, ախտահանող միջոց: Մզվածքն ու եփուկը խորխաբեր են: Տերևներն օգտագործում են նաև որպես համեմունք՝ պահածոների, լիկյորի, օղու արտադրության մեջ, ինչպես նաև՝  որպես թեյ:

Սիբեխ

Սիբեխ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայտնի է 4, այլ տվյալներով՝ 5–6  տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է սիբեխի 2 տեսակ՝ սովորական և սիբեխանման: Սովորական սիբեխը տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է բաց, չոր անտառեզրերին, թփուտներում, դաշտերում: Երկամյա է, արմատը՝ հաստ, իլիկաձև, հիմքից ճյուղավորված ցողունն ունի 40–60 սմ բարձրություն: Տերևները թխականաչ են, կաշեկերպ, սղոցաեզր, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև հատված, վերինները՝ փոքր, փետրա- կամ եռաբաժան: Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ: Ծաղիկները սպիտակ են: Ծաղկում է հուլիս–օգոստոսին: Պտուղը մանր է, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն: Մատղաշ տերևներն ու ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ (թարմ և թթու դրած): Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով սիբեխի բնական պաշարներն զգալիորեն նվազել են: Սիբեխանման սիբեխը հանդիպում է միայն Արարատ քաղաքի շրջակայքում և Մեծամոր գետի ափերին՝ աղի ճահճուտներում: Բացառիկ արժեքավոր բույս է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ։

Երիցուկ

Երիցուկի օգտակար հատկությունները — Էլմիրա Բասմարջյան

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ երիցուկի թեյն օգնում է երկար ապրել, սակայն՝ միայն կանանց: Այս դեղաբույսը նվազեցնում է բոլոր տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը 29%-ով: Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչո՞ւ է երիցուկի ազդեցությունը զգացվում միայն կանանց վրա: 7 տարիների ընթացքում ամերիկացի գիտնականները 1677 տղամարդ և կին են հետազոտել: Նրանք ուսումնասիրել են մեծահասակ մարդկանց և պարզել, որ նրանց 14%-ն օգտագործել են երիցուկի թեյ: Նրանք պարզել են, որ միայն կանայք, ովքեր երիցուկի թեյ են խմել, նվազեցրել են վաղաժամ մահվան ռիսկը 29%-ով: Այնուամենայնիվ, հետազոտությունները պարզել են, որ այս մեթոդը գործում է միայն կանանց պարագայում:

Ազնվամորի

Ազնվամորի. Աստվածային հատապտղի բուժիչ հատկությունները

Ազնվամորին ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ։ Այն կարող է փոխարինել ասպիրինին, հատկապես օգտակար է չորացրած ազնվամորին, այն պարունակում է 20 անգամ ավելի սալիցիլաթթու, քան թարմը։Ընտրեք նոր հասած ազնվամորին, փռեք բարակ շերտով թավայի վրա և չորացրեք ջեռոցում, ոչ բարձր (40-50) ջերմաստիճանի տակ։ Պահեստավորեք չոր թղթե պարկիկների կամ փակվող ապակե տարայի մեջ։Ազնվամորին ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ և ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։

Եզան լեզու

Եզան լեզուն ջրախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, իսկ առաջին երկուսը՝ ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է ավազոտ ու աղուտ խոնավ հողերում, անտառի բացատներում, մարգագետիններում, ճանապարհների, գետերի, առուների եզրերին, աղբոտում է ցանքերը։ Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ:

Մանանեխ

ՄԱՆԱՆԵԽ - ԽԱՐՏԱԼ - ГОРЧИЦА Նյութը կարդացել են՝ 6 488 Նյութը գնահատել են՝ 2  Հավանել 100 1 2 3 4 5 5 Մանանեխը պատկանում է կաղամբազգիների ընտանիքին ...

Մանանեխը շատ հայտնի համեմունք է, որը կիրառվում է տարբեր ուտեստներին ավելի վառ համ հաղորդելու համար։ Իր յուրահատուկ համի պատճառով այն ոչ բոլորն են օգտագործում, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ սննդակարգում մանանեխ ներառել, քանի որ այն կարող է շատ օգտակար լինել օրգանիզմի համար։ Այս բույսի սերմերը պարունակում է կալցիում, մագնեզիում և կալիում, իսկ տերևները հարուստ են С, А և В9 վիտամիններով։ Ընդ որում՝ կծու համի պատճառով այն օգտագործել չկարողացողները կարող են կիրառել մանանեխի յուղը, որը ոչ պակաս օգտակար է։ Մասնագետները ներկայացրել են այս մթերքի ամենաօգտակար հատկություններն ու հինգ պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

Իմ մայրը հաճախ պատրաստում է եղինջով ապուր, որը շատ համեղ և օգտակար է։

Պատրաստման եղանակը`

1․Եղինջ մաքրել, լվանալ սառը ջրով և կտրատել։
2․Կարտոֆիլը մաքրել, լվանալ։ 2 հատը մանր խորանարդիկներով կտրատել,իսկ մյուս երկուսը՝ խոշոր։
3․Սոխը և սխտորը մանր կտրատել և ձեթով տապակել։ Պատրաստի սոխառածին ավելացնել մանր կտրատած կարտոֆիլը և 3-4 րոպե տապակել։ Ավելացնել մի փոքր աղ, սև պղպեղ և համեմի աղացած սերմ։ Բոլորը միասին լավ խառնել, մոտ 200 գրամ ջուր ավելացնել և եթել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը։ Եթե ջուրը գոլորշանա, ընթացքում ավելացնել։ Պատրաստի կարտոֆիլը ճզմել, վրան ավելացնել եռացրած ջուր, մաքրած լվացած բլղուրը և մնացած կարտոֆիլը։
4․Կարտոֆիլի պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ ավելացնել կտրատած եղինջը։ Եփել ևս 10 րոպե, ապա ավելացնել հարած ձուն և անընդհատ խառնել։ Վերջում ավելացնել կտրատած մաղադանոսը և սամիթը, թողնել 2-3 րոպե, համեմել աղով և անջատել։
Բարի ախորժակ

Ինչպես կողմնորոշվել տեղանքում։ Ազիմուտ

Ազիմուտ է համարվում արևի և հարավային կողմի միջև կազմած անկյունը։ Ազիմուտը նշանակում են A տառով։

A=(t-1)*15-180^

A-ազիմուտ

t-տեղական ժամանակ

A=(11-1)*15-180

A=10*15-180

A=150-180

A=-30

Գիշերը կողմնորոշվելու համար կարող ենք օգտագործել Մեծ Արջի համաստեղությունը։ Այդ նպատակով գտնում ենք՝ Մեծ Արջի համաստեղությունը

Էկոլոգիայի հարցաշար

1.Ինչ է ԳՄՕ-ն

ԳՄՕ- գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (բույսեր, կենդանիներ, միկրոօրգանիզմներ), որոնց փոխպատվաստել են այլ օրգանիզմների գեներ և նրանց գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2020թ հունիսի 26-ից սկսած՝ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման վրա «ԳՄՕ» նշումը պետք է պարտադիր լինի պիտակի վրա, ընդ որում՝ նույն ձևով, չափով և տառատեսակով։

Տեխնիկական կանոնակարգը չի պահանջում «ԳՄՕ» մակնշում այն դեպքում, երբ արտադրողը չի օգտագործել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանք, սակայն հետագայում այդ ապրանքի մեջ հայտնաբերվել է ԳՄՕ-ն։ Նման դեպքում, եթե այն չի գերազանցում 0,9 %-ը, համարվում է պատահական կամ տեխնիկական անբաժանելի խառնուրդ։

Թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտն իրացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների օգտագործման արդյունքում արտադրված այն պարենային ապրանքները, որոնք թեև չունեն ԳՄՕ նշան, սակայն պահպանել են Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ​​մակնշման անհրաժեշտ պահանջները՝ ներառելով պատշաճ տեղեկություններ այդ մասին։

2.Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումները հիվանդություններ են, որոնք առաջանում են բակտերիային թույներ պարունակող կամ թունավոր խառնուրդներով աղտոտված սննդամթերքների օգտագործուման հետևանքով։

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

-գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ
-գրիպանման նշաններ
-երկուսը միասին։

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

3.Առաջին օգնություն սննդային թունավորման ժամանակ

«Առաջին հերթին պետք է հիվանդին  ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի բարդություններ կարող են առաջանալ հետագայում։ Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ, կամ պետք է  ստամոքսը լվանալ: Հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է` չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ պետք է բժշկի դիմել։

4.ՀՀ կարմիր գիրքը, հատուկ պահպանման տարացքներ

բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի վերաբերյալ։

  • պետական արգելոցներ
  • ազգային պարկեր
  • պետական արգելավայրեր
  • բնության հուշարձաններ։

Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։ Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի/հովազ, ֆլամինգո, հայկական իժ, անդրկովկասյան գորշ արջ…

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (Սևանի իշխան, Սևանի բեղլու) տեսակներ[1]։

5. Ինչ գիտեք կովկասյան ընձառյուծի մասին

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանում, Աֆղանստանում։

6.Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը

Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը

Դիտել ֆիլմը

7. Քանի տոկոս ընձուղտներ են մնացել Կիենիայում վերջին 30 տարվա ընթացում

8. Որ երկրում է գտնվում ամենամեծ արվարձանային քաղաքամասը

9. Որ երկրի մայրաքաղաքն է ամենաաղտոտված քաղաքներից մեկը

10. Ինչու է անհետանում Չադ լիճը

11. Ջրի քիմիական բաղադրությունը, ինչպես ստուգել ջրի որակը կենցաղային պայմաններում.

12. Կիորոյի արձանագրությունները

Կիոտոյի արձանագրություն՝ միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում 1997 թվականին։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Սկզբում նախատեսվում էր Կիոտոյի արձանագրության փոխարեն ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր: Սակայն արդյունքում որոշվեց երկարաձգել արձանագրության ժամկետը` մինչեւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակող նոր միասնական պայմանագրի մշակումը: Ըստ Դուրբանում ստորագրված համաձայնագրի` նոր պայմանագիր պետք է պատրաստ լինի 2015թ-ին, ուժի մեջ մտնի`2020-ին:Բացի այդ, որոշվել է ստեղծել «Կլիմայական  կանաչ հիմնադրամ»` զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով:

Բնապահպանական ֆիլմեր

H2O

Շրի Լանկայի բնական անտառների ոչնչացումը և քաղաքաշինությունն իր հետ բերել է ահռելի դժբախտություններ: Այս իրավիճակը փոխել է տեղումների եղանակը, ինչպես նաև առաջացրել է մի շարք բնապահպանական և սոցիալական խնդիրներ։ Ֆիլմը պատմում է մարդկային էակների կողմից անտառահատումների և դրա հետևանքնով առաջացած աղետների և ճգնաժամերի մասին։ Հանկարծակի ամպրոպի ձայն է լսվում։ Հորդառատ անձրև։ Աստիճանաբար հեղեղվող քաղաք, ահաբեկված մարդիկ։ Տաճարները քանդվում են, քաղաքը՝ նույնպես։ Մարդիկ փորձում են լողալ, աղջիկը՝ նույնպես․․․

Այս բնապահպանական ֆիլմը դիտելով ես հասկացա, թե մարդիկ ինչքան վնաս են տալի բնությանը և բնությունը մեզնից վրեժ է լուծում բնական աղետների միջոցով։ Այդ ամբողջը շատ ցավալի է բայց մարդիկ դա չեն գնահատում և վնասում բնությանը իսկ բնությունը ուշ թե շուտ կլուծի իր վրեժը մարդկությունը վերացնելով։ Օրինակ Կյոտոյի արձանագրության միջոցովբնությունը մի փոքր բայց կկարողանար հանգստանալ։ Ըստ ինձ պետք է բնությունից ինչքան վերցնում ես նույնքան տաս օրինակ՝ երբ մարդիկ անտառ են կտնում նույնքան ծառ տնկեն։

Մեղվապահը

Սա պատմություն է ձեր կրքին և երազանքներին հետևելու մասին, նույնիսկ ծայրահեղ դժվարությունների դեպքում: Անգլսի կղզում բնակվող մեղվապահը կանգնել է իր նախնիների տունը կորցնելու վտանգի առջև մոտակայքում ատոմային էլեկտրակայանի կառուցման պատճառով: Մեղվապահ կինը և իր մեղուները սկսում են պայքար հսկա ճապոնական տեխնոլոգիական ընկերության դեմ, որը մտադրված է ատոմային էլեկտրական հիմնել այդ տարածքում։

Այս ֆիլմը մի կնոջ մասին էր, ով զբաղվում էր մեղվապահությամբ, որն իր սիրած զբաղմունքն էր։ Նա ապրում էր գյուղում և ուներ առողջական խնդիրներ։ Այդ կինը մեղուների միջոցով նաև օգնում էր  խնդիրներ ունեցող մարդկանց։ Սակայն նրան խանգարում է մի ճապոնակն կազմակերպություն, որը ուզում է ատոմակայն կառուցել այդտեղ։ Այդ ատոմակայանը կառուցելով նրանք կապահովեյն էլեկտրականությունով շատ տներ բայց կոչնչացներ մեղուներին։ Մենք պետք է հասկանանք, որ մեղուները մեր կյանքում ունեն շատ մեծ դեր և նրանց ոչնչացումից մի քանի օր հետո կոչնչանա նաև մարդկային կյանքը։ Իսկ մեղուների թիվը գնալով պակասում է։

Վնասակար կոսմետիկ միջոցներ

Шампунь и бальзам-ополаскиватель против перхоти 2в1 Основной уход Head &  Shoulders 400мл Head & Shoulders(5000174900774) | национальный-каталог.рф

 Head & Shoulders

Բաղադրություն

Шампунь Хед энд Шолдерс (Head and Shoulders): отзывы, виды, эффективность

Ջուր, նատրիումի լաուրիլ սուլֆատ, նատրիումի լաուրետ սուլֆատ, գլիկոլ դիստեարատ, ցինկ կարբոնատ, նատրիումի քլորիդ

Ջուր-Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ (H2O)։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։ Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում

Նատրիումի լաուրիլ սուլֆատ-այն սպիտակ կամ քիմիական գունավոր բյուրեղյա, փխրուն կամ փոշի է, որը հիմնականում օգտագործվում է որպես պահման նյութ, էմուլգատոր, փրփուր, ցրված կամ խոնավացնող նյութ, որը ներառում է մաքրման և անձնական խնամք: Նատրիումի լաուրիլ սուլֆատը հաճախ SLS կոչվում է, բայց այն կարող է նաև գնալ մի քանի այլ անուններով, ինչպես նշված է ԱՄՆ-ի Առողջապահության եւ մարդկային ծառայությունների կենցաղային ապրանքատեսակների տվյալների բազայում և բժշկության վտանգավոր նյութերի տվյալների բանկի ազգային գրադարանում:

Նատրիումի լաուրետ սուլֆատ-նատրիումի լաուրեթ սուլֆատը մակերեսային ակտիվ նյութ է, որը գործում է և որպես մաքրող և էմուլգացնող միջոց: SLES-ը օգտագործվում է հեղուկ սպասք լվանալու և տեխնիկական մաքրող միջոցների, ինչպես նաև թեթև օգտագործման հեղուկ լվացող միջոցների արտադրության համար: Իր լավ փրփուրի և աղի հետ հեշտ խտացման շնորհիվ արտադրանքը նաև հարմար է որպես հիմնական մակերևութային ակտիվ նյութ կոսմետիկ մաքրող պատրաստուկների համար, ինչպիսիք են շամպունները, ցնցուղի գելերը և փրփուրով լոգանքները:

Գլիկոլ դիստեարատ-կարող է  հանդես գալ որպես մաշկի չորացնող միջոց: 

Ցինկ կարբոնատ-անօրգանական միացություն է: Մետաղային ցինկի աղ և ածխաթթու, անգույն բյուրեղներ, որոնք ջրում համարյա չեն լուծվում:

Ըստ ինձ այս շամպույնը անվնաս է։Օգտագործելուց իմ մոտ ոչ մի խնդիր չի առաջացել։

Կիոտոյի արձանագրությունները

Կիոտոյի արձանագրությունը միջազգային փաստաթուղթ է , որն ընդունվել է Ճապոնիայի Կիոտո քաղաքում 1997 թվականի դեկտեմբերին։ Այն ընդունվել է զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին միջև։ Ըստ փաստաթղթի այդ երկրները 2008-2012 թթ.-ի ընթացքում պարտադրում են կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի  արտանետումները 1990 թվականի համեմատ։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից։Այդ երկրներին էր պատկանում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%։Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։

Kyoto Protocol Stock Illustrations – 64 Kyoto Protocol Stock Illustrations,  Vectors & Clipart - Dreamstime

Կիոտոյի արձանագրությունը դառցել է շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը, որը հիմնվել է ղեկավարման շուկայական մեխանիզմի՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների միջազգային առևտրի մեխանիզմի վրա։ Արձանագրության B հավելվածի երկրները 2008 թ. հունվարի 1-ից 2012 թ,. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել էին արտանետումների սահմանափակման կամ կրճատման քանակական պարտավորություններ։ Սահմանափակման նպատակն է այդ ժամանակահատվածում 1990 թվականի տվյալների համեմատ 5.2%-ով նվազեցնել վեց տեսակի վնասակար գազերի (CO2, CO4, N2O, SF6 և այլն) արտանետումների համախառն միջին մակարդակը։ Հիմնական պարտավորությունները իրենց վրա վերցրեցիր ինդուստրիալ երկրները։

Աղբյուր

Էկոհամակարգ

Լայն համակարգը, որն իր մեջ ներառում է բոլոր կենդանի իրերի, ներառյալ բույսերի, կենդանիների և օրգանիզմների փոխազդեցությունը, միմյանց հետ և այնպիսի տարրերով, ինչպիսիք են օդը, երկիրը, արևը, հողը, կլիման և մթնոլորտը, կոչվում է էկոհամակարգ: Էկոհամակարգի ուսումնասիրությունները, ընդհանուր առմամբ, ներառում են որոշակի գործընթացների ուսումնասիրություն, որոնք կապում են կենդանի իրերը կամ կենսոտիկ բաղադրիչները անմարդկային կամ աբիոտիկ բաղադրիչների հետ: Այլ կերպ ասած, էկոհամակարգը սահմանվում է որպես օրգանիզմների փոխազդեցություն միմյանց հետ և այն բնական միջավայրը, որում նրանք ապրում են:

Ի՞նչ է նշանակում էկոհամակարգ

Էկոհամակարգի աբիոտիկ բաղադրիչներն են արևի լույսը, ջերմաստիճանը, տեղումները, ջուրը կամ խոնավությունը, հողի և ջրի քիմիան: Ի հակադրություն, դրա կենսաբանական բաղադրիչներն արտադրողներ են (արարածներ, որոնք ֆոտոսինթեզի միջոցով արտադրում են իրենց սեփական սնունդը), ավտոբորներ, մսակերներ, ինչպես ավտոբորներ, այնպես էլ եղջյուրավորներ և փտած: Էկոհամակարգում յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր դերը: Ընդհանուր առմամբ, էկոհամակարգի կենսաբանական անդամները կապված են աբիոտիկ գործոնների հետ միասին: Անդամի կամ աբիոտիկ գործոնի բացակայության դեպքում էկոհամակարգի բոլոր մասերը կարող են ազդել:

Դժբախտաբար, էկոհամակարգերը խանգարվում և նույնիսկ ավերվում են բնական աղետների պատճառով, ինչպիսիք են հրդեհները, ջրհեղեղները, փոթորիկները և հրաբխային ժայթքումները: Բացի այդ, մարդու գործունեությունը նպաստում է նաև էկոհամակարգի դեգրադացմանը: Սա իսկապես մեծ վտանգ է ապագայի համար: Կլիմայի փոփոխության պատճառով էկոհամակարգը արագորեն փլուզվում է: Greenերմոցային գազերի մթնոլորտի անպատասխանատու և անգիտակցաբար մթնոլորտով ներթափանցմամբ երկիրը գերտաքացում է, բևեռների սառցադաշտերը հալվում են, ծայրահեղ շոգից մահանում են մարջանային ջրավազանները, աննորմալ տեղումները, ջրհեղեղներն ու երաշտը մեծանում են և բնական կյանքը աստիճանաբար վերանում է:

Աղբյուրներ

Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ թույնը սննդամթերքի հետ  ներթափանցում է օրգանիզմ:Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց հետո։Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Սննդային թունավորումներ

Երբեմն մարդիկ դիտմամաբ են անում այդ ամենը՝ օգտվելով  լավ ջերմամշակում չանցած  մսեղենից, մթերքները գնելուց ուշադրություն չեն դարձնում պահպանման ժամկետին, ուտելիքը երկար ժամանակ եփված վիճակում թողնում են սենյակային բարձր ջերմաստիճանի պայմաններում  և օգտվում են դրանից, մրգերն ու բանջարեղենը ուտելուց առաջ լավ  չեն լվանում  կամ ընդհանրապես չեն լվանում։

Առաջին օգնություն

«Առաջին հերթին պետք է հիվանդին  ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի բարդություններ կարող են առաջանալ հետագայում։ Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ, կամ պետք է  ստամոքսը լվանալ: Հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է` չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ պետք է բժշկի դիմել։

Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենը պահպանել մի քանի կանոններ. լվացվել ուտելուց առաջ, հետևել խոհանցի մաքրությանը և պարբերաբար ախտահանել տարածքը, ճիշտ պահպանել մթերքները, մթերք գնելիս անպայման նայել դրա բաղադրությանն ու ժամկետները, չուտել փողոցում վաճառվող սնունդ։ Սրանք այն պարզ մեթոդներն են, որոնցով կարելի է չթունավորվել կամ եթե թունավորվել եք, ապա արագ չեզոքացնել դրա հետևանքները:

էներգիայի այլընտրաքային աղբյուրներ։

Արևային էներգիա:Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայնը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազմահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնոյողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:

Օրենսդրական փոփոխություններ արևային էներգիա արտադրության ոլորտում | Ֆակտոր  տեղեկատվական կենտրոն

Հայաստանում այս ոլոտը դեռ զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկրակայան: Բայց այն զարգացման հեռանկար ունի մեր հանրապետությունում:

 Քամու էներգիա: Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները:

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ — Հայկ Ղազարյանի բլոգ

Հողմային էներգետիկան Հայաստանում զարգացող և բավական լուրջ պոտենցիալ ունեցող ուղղություներից մեկն է: 

Գեոթերմալէներգիա: Այօր էներգիայի այլընտրանքային աղբյուրների շարքում անընդհատ աճում է գեոթերմալ էներգիայի բաժինը: Իսլանդիայում այն հանդիսանում է էներգիայի ստացման հիմանական աղբյուրը, ինչպես նաև մեծ ծավալներով այն օգտագործվում է բնակարանները ջեռուցելու նպատակով: Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում` երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը ոչ միայն տաքանու է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար:

Geothermal energy in Latin America: initial stage | CAF

Հայաստանում տաք ջրի հանքային խոշոր աղբյուրներ կան Ջերմուկում: