Փետրվար ամսվա ամփոփում

1.Ներկայացնել բջջի բաժանումը՝ մեյոզ։

Մեյոզը էուկարիոտ բջիջների՝ կենդանիների բույսերի և սնկերի սեռական բազմացում ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակն է։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմ քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Կենդանիների մոտ մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ  են իսկ բույսերի մոտ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ իսկ իգականը՝ ձվաբջիջներ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղնավորման ընթացքում․ առաջացած զիգոըեւմ քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

2.Համեմատել մեյոզը և միտոզը(նմանությունը և տարբերությունը)։

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոզը բաղկացած է 2 հաջորդական բաժանումներից, որոնց միջև կա կարճ ինտերֆազ:

3.Մանրամասն ներկայացրեք բույսերի մոտ ինչպես է տեղի ունենում կրկնակի բեղմնավորումը։

4.Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները։

5.Համեմատել covid 19, omikron-ի հետ

Մեյոզ

1,Գրել մեյոզի փուլերը(ներկայացնել յուր. փուլ)

Մեյոզի փուլերն են պրոֆազը, մետաֆազը, անաֆազը եւ թելոֆազը։ Առաջին մեյոտիկ փուլին նախորդում է ինտերֆազի փուլը։ Այս փուլի ժամանակ կրկնապատկվում են քրոմոսոմները։ Առաջին պրոֆազում քրոմատինից առաջանում են քրոմոսոմները։ Նրանք բոլորը միացված են ցենրիոլին։ Այս փուլի ժամանակ անհետանում է կորիզաթաղանթը եւ առաջանում է բաժանման թելիկը։
Առաջին պրոֆազի ավարտին հոմոլոգ քրոմոսոմները միանում են միմյանց։
 Այսպես միմյանց են փոխանցվում գենետիկ կոդը հոմոլոգ քրոմոսոմների միջեւ։ Մետաֆազի ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների զույգերը դասավորվում են բջջի հասարակածով։
Առաջին անաֆազում բաժանման թելիկները կարճնում են եւ հոմոլոգ քրոմոսոմները բաժանվում են։ Քրոմոսոմները հավաքվում են բջջի բեւեռներում։ Այսպես առաջանում են երկու դուստր բջիջներ, որոնք ունեն մայր բջջի քրոմոսոմների կեսը։
Ամեն դուստր բջջում քրոմոսոմները կրկնապատկված են։ Երկրորդ պրոֆազում նորից առաջանում է բաժանման ցանցը եւ բջջի չաղանթն անհետանում է։
Երկրորդ մետաֆազում քրոմոսոմները դասավորվում են հասարակածի երկարությամբ։ Թելիկները միանում են ցենտրոմերին։ Երկրորդ անաֆազում քրոմոսոմները հավաքվում են բեւեռներում։ Մեյոզի վերջին ֆազայում առաջանում են կորիզը եւ բաժանվում է ցիտոպլազման։ Յուրաքանչյուրը չորս բջիջներից իր մեջ պարունակում է մայր բջջի քրոմոսոմների կեսը։

2,Մեյոզի ժամանակ որ բջիջներն են բազմանում

Մեյոզը էուկարիոտ բջիջների բաժանումն է։

3,Ինչ կարևոր ֆունկցիա է կատարում մեյոզը

Մեյոզի հիմնական առանձնահատկությունը համասեռ քրոմոսոմների զուգակցումն է դրանց հաջորդող տարբեր բջիջների տարբերությամբ: Հետևաբար, մեյոզի առաջին բաժանման ժամանակ, երկվալենտների ձևավորման պատճառով, բջջի բևեռները չեն շեղվում ոչ թե մեկ քրոմատիդ, այլ երկու քրոմատիդ քրոմոսոմներով: Արդյունքում քրոմոսոմների թիվը կրկնապատկվում է, իսկ դիպլոիդ բջիջից առաջանում են հապլոիդ բջիջներ:

Կենսաբանության հարցաշար

  1. Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջներըԻ (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք):  Էուկարիոտ կոչվում են այն բոլոր օրգանիզմները և բջջիջները, որոնք կորիզավոր են: Կորիզավոր են` բույսերը,կենդանիները, սնկերը։ Էուկարիոտիկ բջիջները այնքան փոքր են, որ դրանք չենք կարող տեսնել մեր աչքերով, այլ պետք է օգտագործենք մանրադիտակ:
  1. Ներկայացնել  պրոկարիոտ բջիջների արտաքին կառուցվածքը և ֆունկցիաները  Պրոկարիոտները բջիջները բջիջներ են առանց կորիզի: Դրանք հայտնաբերվում են միաբջիջ օրգանիզմներում, օրինակ ՝ բակտերիաներում: Այս բջջի ԴՆԹ-ն կազմված է մեկ քրոմոսոմից, որը գտնվում է ցիտոպլազմայում։ Պրոկարիոտ բջիջը ծածկված է բջջապատով, որն իրականացնում է պաշտպանիչ, ձևավորող և փոխադրող ֆունկցիաներ: Ներկայացրու բջջի օրգանոիդները  
    1. Էնդոպլազմային ցանց
    2. Գոլջիի համալիր
    3. Ռիբոսմներ
    4. Միտոքոնդիոմնոր
    5. Ցետրիոլներ
    6. Լիզոսմոներ
    7. Պլաստիներ
    8. Վակուոլներ
    9. Նեռաուկներ
    10. Բջջակորզ
  2. Կորիզական Էնդոպլազմային ցանց (նաև՝ ցիտոպլազմային ցանց), էնդոպլազմայի կոմպոնենտ։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%։ Գոլջիի ապարատէնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմներըվակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։ Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Միտոքոնդրումներ, բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են։ Հայտնաբերվել են բոլոր բուսական և կենդանական բջիջներում, ունեն 1-5 մկմ տրամագծով հատիկների, ձողիկների, թելիկների տեսք։ Ունի 5-7 մկմ երկարություն[3][4]։ Լիզոսոմները թթվային միջավայր ունեցող օրգանոիդներ են, որոնք պարունակում են բազմաթիվ քայքայող ֆերմենտներ։ Լիզոսոմները հայտնաբերված են միայն կենդանական բջիջներում և պատասխանատու են բջջում հայտնաբերված տարբեր նյութերի, օրգանոիդների քայքայման համար։ Վակուոլներ (ֆր.՝ vacuole, լատ.՝ vacuole՝ դատարկ), խոռոչներ բուսական, կենդանական և միաբջիջ օրգանիզմների բջիջներում։ Որոշ նախակենդանիների, բազմաբջիջ անողնաշարավորների (սպունգներ, աղեխորշավորներ, թարթիչավոր որդեր և այլն) և բարձրակարգ կենդանիների ֆագոցիտներին հատուկ են մարսողական ֆերմենտներ
  1. Ներկայացում միտոքոնդրիումների կառուցվածքը և ֆունկցիաները  Միտոքոնդրիումների ֆունկցիաներն են՝ –ԱԵՖ-ի սինթեզ –Շնչառական ֆունկցիա –Սպիտակուցի սինթեզ –ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզ Բջջային շնչառության արդյունքում անջատվում են էներգիա. այն փոխանցվում է ներքին թաղանթին, որտեղ լիցքավորվում են բջջի ակումուլյատորները։  ԱԵՖ-ն անցնում է ցիտոպլազմա, հետո ուղղվում է դեպի կորիզօրգանոիդներ, որտեղ էլ օգտագործվում է այդ էներգիան։ Այսպիսով, միտոքոնդրիումները բջջի §ուժային կայաններն¦ են։ Ապացուցված է, որ բջջի կողմից թթվածնի օքսիդացումը տեղի է ունենում միայն միտրոքոնդրիումների մասնակցությամբ։ Միտոքոնդրիումների ֆունկցիաների մեջ մտնում է նաև այդ օրգանոիդի կազմի մեջ մտնող ոչ մեծ սպիտակուցի, ինչպես նաև ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզը[5]։ Ներկայացրու Գոլջիի կոմպլեքսի կառուցվածքը և ֆունկցիաները 
  1. Ներկայացրու Գոլջիի կոմպլեքսի կառուցվածքը և ֆունկցիաները Գոլջիի ապարատէնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմներըվակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։
  1. Ներկայացրու էնդոպլազմային ցանցի կառուցվածքը և ֆունկցիաները  Էնդոպլազմային ցանցը դա էնդոպլազմայի կոմպոնենտն է։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%:
  1. Ներկայացրու ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիաները  Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։ Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը։
  1. Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջջի բաժանում):  Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա: Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ
  1. Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը: 

Քրոմոսոմը կորիզի գլխավոր բաղադրիչն է: Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք, գալարված են 14 նմ տրամագծով թելերով: Ֆունկցիաները՝

1. պահպանվում և փոխանցվում են ԴՆԹ-ն ,

2. քրոմոսոմներով կարող ենք որոշել մարդու սեռը,

3. կատարում են մուտացիաներ և այլն:

  1. Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը  Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներն են: Այն 1892 թ-ին հայտնաբերել է ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին և անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով: Վիրուսն ուսումնասիրելուց պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող):
  1. Ներկայացրու Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներին 

Ավտոտրոֆ

Ավտոտրոֆները սինթեզում են անօրգանական նյութերից օրգանական միացություններ։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի ՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։

Հետերոտրոֆ

Հետերոտրոֆները ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէները, սնկերը, մակաբույծ բույսերը, բոլոր կենդանիները և մարդը հետերոտրոֆներ են։ 

  1. Բացատրիր մանրամասն թե ֆոտոսինթեզի ժամանակ ինչ է տեղի ունենում  Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։
  1. Ներկայացրու քեմոսինթեզի ողջ գործընթացը  Քեմոսինթեզ, անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Այն եղանակը, որի շնորհիվ դրանք էներգիա են կուտակում սինթեզի ռեակցիաների համար, սկզբունքորեն այլ է բուսական բջիջների համեմատությամբ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ։ Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։ Էներգիա կարող է անջատվել ջրածնի, ծծմբաջրածնի, ծծմբի, երկաթի (II), ամոնիակի, նիտրիտի և այլ անօրգանական միացությունների օքսիդացումից։
  1. Ներկայացրու Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիան    

Տրանսկրիպցիագենային էքսպրեսիայի (արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ (ի-ՌՆԹ)։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

ՌՆԹ-ն (ռիբոնուկլեինաթթու) և ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նուկլեինաթթուներ են, որոնք օգտագործում են նուկլեոտիդների ազոտային հիմքերով պայմանավորված կոմպլեմենտրաությունը տեղեկատվության փոխանցման համար։ Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։

  1. Ինչ է իրենից ներկայացնում տրանսլյացիան:   ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում պոլիպետիդային կապի այն մասը, որը պայմանավորում է ապագա ամինաթթվի հաջորդականությունը, կոչվում է կոդոն։ Կոդոնը կարող է ունենալ A (ադենին), T (թիմին), C(ցիտոզին) կամ U (ուրացին), G (գուանին) նուկլեոտիդներից որևէ երեքը (օրինակ՝AAG, որը առաջացնում է լիզին (Լիզ) ամինաթթուն)։ Կոդոնի նուկլեոտիդների դասավորության AUG ձևը առաջացնում է մեթիոնին (ՄԵԹ) ամինաթթուն, որը կոչվում է նաև ստարտ կոդոն, քանի որ այն պոլիպետիդային շղթան սկսելու հրահանգ է տալիս։ Կան երեք կոդոններ(UAA, UAG, UGA), որոնք ամինաթթուներ չեն սինթեզում, այլ պոլիպետիդային շղթան ավարտելու հրահանգ են տալիս։ Դրանք կոչվում են ստոպ կոդոններ։
  1. Ներկայացրու Նուկլեինաթթուների կառուցվածքը և ,դրանց ֆունկցիաները։  Նուկլեինաթթու, բարձրամոլեկուլային օրգանական միացություն, որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ ԴՆԹ և ՌՆԹ առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։  Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ 
  1. Ինչ է իրենից ներկայացնում գենետիկական կոդը  Գենետիկական կոդ, ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ նուկլեինաթթուների համակարգում, կենդանիների, բույսերի, բակտերիաների և վիրուսների մոտ իրականացվում է նուկլեոաիդների հաջորդականությամբ։  Բնական նուկլեինաթթուներում՝ ԴՆԹ և ՌՆԹ, հանդիպում են նուկլեոտիդների 5 տարածված ձևեր (յուրաքանչյուր նուկլեինաթթվում 4-ը), որոնք միմյանցից տարբերվում են ազոտային հիմքով։ 
  1.  Ներկայացրու  ,,Բջջաբանությունը որպես գիտություն բջջի մասին,, թեման  Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումըինչպես նաև արտաքին միջավայրի հետ նրա փոխհարաբերության վերաբերյալ գիտելիքների հաղորդումը: Բջջաբանությունը հանդիսանում է կենսաբանության ինտենսիվ զարգացող ճյուղերից մեկը։
  1.  օրգանիզմների բջջային կառուցվածքը որպես օրգանական աշխարհի միասնության հիմք  Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումըինչպես նաև արտաքին միջավայրի հետ նրա փոխհարաբերության վերաբերյալ գիտելիքների հաղորդումը: Բջջաբանությունը հանդիսանում է կենսաբանության ինտենսիվ զարգացող ճյուղերից մեկը։
  1. կենսաբանությունը որպես գիտությունԿենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին: Այն ուսումնասիրում է Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Դրանց մասին բոլոր հնարավոր տեղեկությունները մենք ստանում ենք հենց կենսաբանությունից։
  1. կենսաբանության մասնաճյուղերը և կապն այլ գիտությունների հետ  Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Կենսաբանական գիտությունները տարբեր ուղղվածություններ ունեն և բարդ են։ Հիմնականում առանձնանում են ՝ Կառուցվածքային, Ֆիզիոլոգիական, Էվոլյուցիոն, Սիստեմատիկա, Թագավորություններ, Էկոլոգիական և միջավայրային։ Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ։ Կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության զանգացումը։ Դրանից էլ պարզ է որ քիմիան, ֆիզիկան,աշխարհագրությունը, և այլ բնագիտական բոլոր առարկաները իրար հետ սերտերեն կապ ունեն։
  1. կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման 
    առարկա 

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Ինչ է իրենից ներկայացնում էոկարիոտ բջիջները(Կենդանական եւ բուսական բջիջների կառուցվածքը)
  2. Գրել պրոկարիոտ բջիջների մասին
  3. Համառոտ ներկայացրու բջջի օրգանոիդները(միտոքոնդրիումներ, քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, գոլջիի համակարգ, ռիբոսոմներ)
  4. ԻՆչ է իրենից ներկայացնում միտոզը(բջջի բաժանում)
  5. Ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը

2. Պրոկարիոտ բջիջները կյանքի ամենապարզ ձեւերից են։ Նրանք էոկարիոտ բջիջներից տարբերվում են նրանով, որ չունեն օրգանոիդներ, պլազմատիկ թաղանթ, կորիզ։ նրանք պատված են բջջապատով։ Նրանք ունեն ԴՆԹ որի հաշվին կարողանում են բազմանալ։ ԴՆԹն գտնվում է անմիջապես ցիտոպլազմայում։ Պրոկարոիտների դասին են պատկանում տարբեր բակտերիաներ, վիրուսներ եւ այլն։ Նրանք ունեն միայն մեկ քրոմոսոմ։

  1. Էոկարիոտ բջիջների շարքին են դասվում կենդանական, բուսական բջիջները ինչպես նաեւ սնկերը, ջրիմուռները եւ այլն։ Էոկարիոտ բջիջները շատ ավելի զարգացած են քան պրոկարիոտները։ Նրանք արդեն ունեն օրգանոիդներ, կորիզ, քորիզակ։ Ի տարբերություն պրոկարիոտների էոկարիոտ բջիջներն ունեն մեկից ավելի քրոմոսոմ, որի շնբրհիվ էլ կարողանում են տրոհվել, բազմանալ։ Էոկարիոտ բջիջների մեջ են մտնում նաեւ բույսերը որոնց բջջի բաղադրության մեջ մտնում են նաեւ քլորոպլաստներ որոնց շնորհիվ նրանք կարէողանում են ֆոտոսինթեզ կատարել։

3. Բոլոր էոկարիտ բջիջներն ունեն օրգանոիդներ։ Դրանք են միտոքոնդրիումները, էնդոպլազմային ցանցը, գոլջիի համակարգը, ռիբոսոմները, կորիզը։ Կորզը գտնվում է բջջի կենտրոնում որտեղ եւ գտնվում են քրոմոսոմները եւ կատարվում է ԴՆԹի եւ ՌՆԹի սինթեզ։ Միտոքոնդրիումները եւ քլորոպլաստները գտնվում են ցիտոպլազմայում։ Միտոքոնդրիումները բջջում էներգիայի հավաքման եւ պահպանման դեր են կատարում։ Իսկ քլորոպլաստները բուսական բջիջներում կատարում են ֆոտոսինթեզ։ Էնդոպլազմային ցանցը գտնվում է կորիզի մոտ եւ այն լինում է հատիկավոր կամ հարթ։ Գոլջիի համակարգը մասնակցում է սպիտակուցների և լիպիդների ձևափոխմանը և փաթեթավորմանը։

4. Միտզի շնորհիվ կատարվում է բջջի կիսում եւ այդպես նարանք բազմանում են։ Բջջի կիսում է տեղի է ունենում երկու փուլով ինտերֆազ եւ միտոզ։ Միտոզն էլ իր հերթին պաժանվում է փուլերի՝ պրոֆազ, անաֆազ, տելոֆազ, մետոֆազ։ Այս էտապների ժամանակ կատարվում է բջջի բաժանումը։ Անհետանում են կորիզաթաղանթը եւ կորիզակը։ Քրոմատոդներից կազմվում են քրոմոսոմներ, հետո քրոմոսոմների զույգերը բաժանվում են եւ հեռանում են բջջի տարբեր բեւեռներ։ Այդպես բջջի կիսման ժամանակ ամեն դուստր բջջում լինում է հավասար քանակով քրոմոսոմ։ Դրանից հետո բաժանվում են նաեւ օրգանոիդները հետո բաժանվում է բջջիջը եւ այդպես մայր բջջից առաջանում են երկու դուստր բջջիջներ որոնք ունեն նույն քանակով քրոմոսոմներ։

5. Քրոմոսոմը գտնվում է բջջի կորիզում եւ այն պարունակում է ԴՆԹ եւ լավ երեւում է բջջի բաժանման ժամանակ։ Քրոմոսոմներն ունեն թելիկների թելիկների ձեւ։ Նրանք գալարված են եւ կախված գալարվածության աստիճանից կարող է երկարել կամ կարճանալ։ Նրանկ կազմված են քրոմատիդներից որոնք էլ իրենց հերթին կազմված են թելիկներից։

Պրոկարիոտ

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

Պրոկարիոտների կառուցվածք

Կենսաբանություն. Բակտերիաներ. — Մարի Մադոյան

Պրոկարիոտների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։

Պրոկարիոտները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

Էուկարիոտ

Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են.

Էուկարիոտներիի կառուցվածք

Բջջի կառուցվածքը

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։

Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։

Բջջում յուրաքանչյուր օրգանոիդ կատարում է որոշակի գործառույթ, վերջիններս էլ ամբողջությամբ պայմանավորում են բջջի կենսագործունեությունը։ Բջիջների ձևերը բազմազան են, ինչը պայմանավորված է նրանց ֆունկցիայով։

Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք։ Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը՝ բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը։ Ի տարբերություն Պրոկարիոտիկ բջիջների, այս տեսակի բարդ բջիջներում կան նաև էնդոպլազմային ցանց, Գոլջիի ապարատ, միտոքոնդրիումներ և այլ օրգանոիդներ։ Կենդանական էուկարիոտիկ բջիջներում չկան պլաստիդներ, որոնք նկատվում են կենդանական բջիջների մոտ։

Էուկարիոտիկ բջիջների մյուս տարբերակիչ հատկությունը նրանց ամուր բջջապատը և խոշոր վակուոլների առկայությունն է։ Բարձրակարգ բույսերի բջիջներում բացակայում է բջջակենտրոնը կամ բջջային կենտրոնը։ Սնկերի և բակտերիաների բջջապատը կազմված է ճարպանման խիտին նյութից։ Բջջում պլաստիդները բացակայում են։

Վիրուսներ

Image result for վիրուսներ

Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ: Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրեները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ.-ին ռուս գիտնական Դ. Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն վիրուս, որը թարգմանաբար նշանակում է թույն: Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և պարզվել է, որ ամենապարզ վիրուսսը գալարաձև ոլորված, թաղանթապատ մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է երկու ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Վիրուսների չափերի լինում են 15-300 նանոմետր: Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ վիրուսները պարունակում են նաև ածխաձրեր, ճարպեր, որոշ վիրուսները՝ նաև ֆերմենտներ: Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացնող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն փոթանցում բջջի մեծ և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ՝ առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ: Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան բջիջների մեջ ու ախտահարում դրանք: 

Image result for վիրուսներ

Կենդանի բջջից դուրս վիրուսների կենսագործույեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի օրգանիզմների նման, օժտված են ճառանգականությամբ: Նրանք կարող են փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին: Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են գիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են: Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց շնորհիվ 20-րդ դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967 թ.-ին դրանք Առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և . Կուլյանը (ԱՄՆ):

Արևորդի միջազգային բնապահպանական 10-րդ փառատոն

Վիրուսների աշխարհը․ համաճարակների հետքերով

Ի՞նչ կապ կա բնության ոչնչացման և վիրուսների առաջացման միջև: Այս ֆիլմը տալիս է սարսափելի պատասխաններ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածումը կանխել դեռևս չի հաջողվում, նոր համաճարակի առաջացման վախը շատ մեծ է և որպեսզի դա տեղի չունենա, հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ։ Գիտնականները Գանայում, Պանամայում և Գերմանիայում փնտրում են ճշգրիտ պատասխաններ և արդյունքները ձեզ կզարմացնեն։

http://sunchild.am/film/world-of-viruses

Այս տեսանյութը Կորոնավիրուսի մասին է, որտեղ ցույց էյն տալիս թե ինչպես է այն ներխուժում օրգանիզմ և ինչպես է տարածվում այն։ Տեսանյութում քննարկում էին Կոռոնավիրուսի առաջացման վարկածները, կար վարկած, որ այն առաջացել է չղջիկներից, կար վարկած, որ այն առաջացել է տարբեր կենդանիների միսը միասին փակ տարածքում պահելու հետեւանքով։Եւ դրա համար տարբեր մասնագետներ մեկնում են տարբեր վայրեր, որպեսզի պարզեն կորոնավիրուսի իսկական առաջացման պարճառը։

Բնագիտության ֆլեշմոբ

3 մակարդակ

Электронная почта *

sahakyan.arman00@gmail.com

Անուն, ազգանուն

Արման Սահակյան

Դպրոց

Մխիթար Սեբաստացի քոլեջ

Դասարան

1-2կուրս

Առաջադրանք 1. Նշել մարդու օրգանիզմում բակտերիաների քանակը (նշի՛ր` որքան են դրանք կշռում):

Մարդու օրգանիզմում կա 2 կգ բակտերիա

Առաջադրանք 2. Մեզ շրջապատող առարկաների վրա ահռելի քանակով բակտերիաներ կան: Ըստ ձեզ` ամենաշատ վնասակար բակտերիա ո՞ր առարկայի վրա կա, որը մենք հաճախ ենք օգտագործում։

Հեռախոս

Առաջադրանք 3. Հետերոտրոֆ բակտերիաները լինում են մակաբույծներ (ապրում են այլ օրգանիզմների հաշվին): Նշե’ք` գինեգործության մեջ այս բակտերիաները ինչ դեր ունեն։

Այդ բակտերյաների շնորհիվ տեղի է ունենում խմորում

Առաջադրանք 4. Խաղողի ո՞ր մասում են գտնվում մակաբույծ բակտերիաները, որոնք մասնակցում են գինի ստանալու գործընթացին։

Կեղեվի վրա

Առաջադրանք 5. Տան պայմաններում մեկ կգ սև խաղողից ստացի’ր գինի և պատմի’ր գինեգործության մեջ բակտերիաների դերի մասին։ Տեղադրի’ր տեսանյութի հղումը։