Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական հայերենի։

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։

Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Առավոտյան լույսը երբ բացվեց, մայրս անասունը դուրս հանեց, 1 ֆունտ բուրդ տվեց քրոջս ձեռքը, մի կտոր չոր հաց, ու գնացինք։ Գնացինք, քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին ու իլիկը սկսեց մանել։ Քարափը ծակվեց ու իլիկը ընկավ մեջը, կռացավ, տեսավ մի պառավ կին նստած է, բարկացած ասեց. «Տատիկ՛, իլիկը տո՛ւր»։ Պառավն ասաց. « Զավակս, արի դու վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարողանում տեղիցս կանգնեմ»։ Աղջիկը բարկացած ասաց. «Բա դուռը որտեղ է »։ Պառավն ասաց. «Ձորի միջով արի»։

Աղջիկը ձորի միջով ներքև իջավ, տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի, տեսավ դուռը չկա, ասաց. «Տատիկ՛ բա դուռը, ո՞րտեղ է։ » Տատիկն ասեց. « Զավակ՛ս, արի մի բան պիտի ասեմ»։ Գնաց պառավի մոտ։«Մի, — ավելը վերցրու, մեր տունը մաքրի» ։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասեց « Զավակ՛ս, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր»։ Աղջիկը բարկացած ասաց. «Մեր տունը մաքուր է, ձերը կեղտոտ է»։

Առաջադրանք

Կրավորական կառույցի նախադասությունները դարձրեք ներգործական կառույցի

Այդ ժամանակ վանքում պատարագ մատուցվեց կաթողիկոսի կողմից:

Այդ ժամանակ վանքում կաթողիկոսը պատարագ մատուցեց։

Բջնի քաղաքը բռնագրավվել է թշնամիների կողմից 1199 թվականին:

Թշնամին 1199 թվականին բռնագրավել է Բջնի քաղաքը։

Երկինքն ասես պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից:

Հազար միլիմետրանոց թնդանոթկ պայթյունը երկինքը պատռեց։

Լուսամուտի փեղկերը  շրխկոցով բացվեցին ուժեղ քամուց:

Ուժեղ քամին շրխկոցով բացեց լուսամուտի փեխկերը։

Գարեգինը հաճախ էր հուզվում ամենաչնչին բաներից:

Ամենաչնչին բաները հաճախ հուզում էին Գարեգինին։

Շրջակա ամբողջ տարածքը պատված էր դաշտային ալ կակաչներով:

Դաշտային ալ կակաչները պատել էր ամբողջ տարածքը։

Ֆրանսիայի լիազոր դեսպանն ընդունվեց նախարարի կողմից:

Նախարարը ընտրեց Ֆրանսիայի լիազոր դեսպանին։

Մթնաձոր տանող միակ արահետը փակվում էր առաջին ձյունով:

Առաջին ձյունը փակում էր Մթնաձոր տանող միակ արահետը։

Ցերեկվա շոգից խանձվել էին շրջակա դաշտերն ու այգիները:

Ցերեկվա շոգը խանձել էր շրջակա դաշտերն ու այգիները։

Առանձնարանը զարդարված էր երփներանգ ու նախշազարդ գորգերով:

2.Տրված բառերին գրել մեկական հոմանիշ և հականիշ։

Գաղտագողի-ծածուկ,բացահայտ

Ողորկ-հարթ,խորդուբորդ

Տամուկ-խոնավ,չոր

Ծուռումուռ-ոլոր-մոլոր,ուղիղ

Բերկրանք-ուրախություն,տխրություն

Հաստլիկ-բարալիկ,թմբլիկ

Կարծր-ամուր,փխրուն

Առաջադրանք

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեցին սրճարանից  ոստիկիաների կողմից;

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Նորահայտ մի առեղծված լուծվում է հիմա գիտնակաների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Վաշտի մարտական դրոշակը  պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք միալար օրօրվում էինք սայլերի անիվների թխկթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Գետի արաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:

Որբևայրի քույրը սանդուխքից թափով ցած քաշվեց Դավթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեց առատ տեղացող ձնից։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցողների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:Скрыть журнал сообщенийԹՂ

Թումանյանական թևավոր խոսքեր

Ձախորդ Փանոս– Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ եւ մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է։ Հեքիաթեը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914թվ։

Նեսոյի քարաբաղնիս– Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդ բուժելու մասին։ Այժմ «Նեսոյի քարաբաղնիս» ասելով հասկանում ենք ոչ ճիշտ ու հակաբժշկական միջոցներով բուժում։

Ո՛չ ամոթ ունի ուժեղը, ոչ՛ վախ– Այս արտահայտութունը Թումանյանի հայտնի հառաչանք պոեմից է, գրվել է 1890թվ։ Այսօր այս արտահայտությունն օգտագործվում է բռնություն կամ անարդարություն բնութագրելիս։

Մի կաթիլ մեղր– Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է, որի սյուժեն Թումանյանը վերցրել է Վարդան այգեկցու առակից։ Չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծացրելու համար։

Բալը թանկ է – այս արտահայտությունը օգտագործվում է կատակի ձեւով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը։ Հաճախ ասվում է հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են խորախմանկել բայց անհաջող, եւ ընկնում են ծիծացելի դրության մեջ։ Այս թեւավոր խոսճքն առաջացել է Թումանյանի «Գիքորը» պատմվածքից։

Քաջ Նազար– Հայ ժողովրդական հեքիաթի հերոսն է, որը մշակել է Թումանյանը։ Նազարը հայտնի է իր վախկոտությամբ, բայց հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ Քաջ Նազար են անվանում այն մարդկանց, որոնք վախկոտ են, պարծենկոտ, բայց հասնում են բարձ պաշտոնների ոչ թե իրենց ընդունակությունների շնորհիվ, այլ պատահականորեն։ Նման դեպքում ասում են. «Քաջ Նազարի բախտ ունի»։

Մի գդակ է, հո մի քուրք չի- Այս թեւավոր խոսքը վերցված է Թումանյանի հանրահայտ«Շունն ու կատուն» լեգենդից։ Ուստա Փիսոյի խոսքերն են ուղղված Քեռի Քուչիին։
– Աչքիս վրա Քեռի Քուչի,
Մի գտակ է ,հո մի քուրք չի
Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը մեծ ջանքեր չի պահանջում։ հաճխ հեգնանքով ծացրվում է պարծենկոտությունը։

Առաջադրանքներ

1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցու կողմից Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում։

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։

Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։

Սատանան, չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։

Ու հանկարծ իշխանավորի կողմից նկատվեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս – քչախոս, տեղյակ – անտեղյակ, շնորհալի – անշնորհ, բարձրանալ – իջնել, հաղթանակ – պարըություն, սուր – բութ, սահմանադրական – հակասահմանադրական, զառիվեր – զառիվար, հեղափոխական – հակահեղափոխական, բարեբախտաբար – դժբախտաբար, մակընթացություն – տեղատվություն, տեղատվություն – մակընթացություն, բախտավոր – անբախտ։

3․Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում նա (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

4․Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրային, լծկամ, հնչերանգ, մայրաբար, իջնել, համբուրել, ընձուղտ, չարագույժ, սրտատրոփ, սրընթաց, մեղմօրոր, գունանկար, մթնշաղ, ապօրինի, կիսադեմ, +, մամռապատ։

5․Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել – վատաբանել, ներբողել

զուլալ – պղտոր, պարզ

օգնել – խանգարել, օժանդակել

մեծ – փոքր, հսկա

սիրելի – ատելի, համակրելի

Առաջադրանք

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները` այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան` ճանաչելով Սարյանի արժանիքները։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց` Հայկին ժամադրավայրում չգտնելով։

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը` քառորդ ժամ չանցած։

Ուխտավորները մտան վանքի բակ՝ ծանր ուսապարկերը շալակած։

Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ։

Ծանր ուսապարկերը շալակած` ուխտավորները մտան վանքի բակ։

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած` մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։

Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ` գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած

Առաջադրանքներ

կազմիր հետևյալ բառերի բազմապատկական ձևերը

թշշալ-թշթշալ

գզզել-գզգզել

ծալել-ծալծլել

ծամել -ծամծմել

ճաքել-ճաքճքել

բզզալ-բզբզալ

փշրել-փշրոտել

թափել-թափթփել

քաշել-քաշքշել

գրել-գրոտել

խշշալ-խշխշալ

կրծել-կրծոտել

խազել-խազխզել

կոտրել-կոտրատել

դողալ-դո զդզալ

խացել-խոցոտել

նստել-նստոտել

ճանկռել-ճանկռտել

փորել-փորփրել

ձգել-ձգձգել

խառնել-խառնռտել

ջոկել-ջոկջկել

քանդել-քանդռտել

փայլել-փայլփլել

փոկել-փոկոտել

տզզալ-տզտզալ

վազել-վազվզել

ծռել-ծռմռել

թռչել-թռչկոտել

կապել-կապկպել

կծել-կծմծել

ֆշշալ-ֆշֆշալ

չափել-չափչփել

ծախել-ծախծխել

տաշել-տաշտշել

ընտրել 5 բազմապատկանկան բայ և կազմել նախադասություններ

1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Մեր թթենիները հինգ ամիս բերք էիին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին քաղցրանում։ Հուլիսին, օգոստոսին այնքան էին, որ մեղր էր դառնում, մատներս իրար էին կպնում: Օգոստոսի վերջում, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ, գետին էին թափվում։ Չամիչները քաղցր էին։ Մինչև Վարագա խաչի տոնը կամ իրենք իրենցով ընկնում էին, կամ նորից էին բուսնում։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էինք ծառերի տակը։ Մի Խիճ , մի խոտ չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով լողում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիների, ուռիները, եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք։ Փակուղի էինք սարքում, որպեսզի թութերը առուների մեջ չնկնեին գետով չգնային։ Արմատերը փխրեցնում էինք, ամեն յոթը օրը ոռոգում էինլ, ջրով ողողում էինք։

Առաջադրանքներ

Դուրս գրիր բոլոր բայերը և որոշիր՝ ինչ խոնարհման են պատկանում։ 
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

ե խոնարհում -ասել, եղել, նետել, խառնել, թռչել, հասնել, հարվածել, սովորել, նվիրել

 ա խոնարհում – գալ, դառնալ, թմփացնել,

Գրիր 5-ե խոնարհման եւ 5-ա խոնարհման բայ

խոսել, երգել, պարել, դասավորել, սիրել, փայփայել

դառնալ, կարդալ, խաղալ, զարգանալ, բանալ

Ձմեռային ազգագրական փառատոն

Այս տարին սկսեցինք ձմեռային ազգագրական փառատոնով, որը շատ հետաքրքիր և ուսուցանող էր։ Ինձ շատ դուր եկավ, որ մենք հայոց լեզվից և գրականությունից անցանք Մշո բարբառը։ Մշո բարբառը պատմական հայաստանի խոշոր բառբառներից է, որով խոսել են Վանա լճի հյուսիսային, արևմտյան և հարավային մասերում։ Իմացանք, որ բարբառները բաժավում են 2 ճյուղի «կը» եւ «ում», իսկ Մշո բարբառը պատկանում է «կը» ճյուղին։ Այսօր նույնպես խոսում են այդ բառբառով Շիրակի մարզում, Մարտունիում, Ապարանում, Վարդենիսում։ Մենք ուսումնասիրեցինք այս բարբառը, ծանոթացանք «Դեվեն ու գառներ» առակին և փոխադրեցինք աշխարհաբար հայերենի և կազմեցինք բառարան։ Քանի, որ ես արմատներով Մշեցի եմ ինձ շատ հետաքրքիր էր այս բարբառը։