Գինեգործություն/կավագործություն

Մուտք ճամբար օր 4

Մեզ դիմավորեցին լսարաններից մեկում, որտեղ Ընկեր Մարիամը մեզ ավելի մանրսմասն ծանոթացրեց պատումնների գրելուն և ուղարկմանը, բլոգներին և քոլեջի կայքին։ Հետո մենք գնացինք գինեգործության լաբարատորիա և Ընկեր Արտակը մեզ ծանոթացրեց գինեգերծությանը, սովորեցրեց ինչպես պետք է գնահատել գինու տեսքը, հոտն ու համը։ Նա մեզ ցույց տվեց լաբարատորիայի մառանը որտեղ պահվում էր ավելի քան 3000 շիշ գինի։ Ընդմիջումից հետո մենք գնացինք քանդակագործության, կավագործության դասասենյակ այնտեղ պատրաստեցինք թռչուններ, որը ոմանց մոտ շատ լավ էր ստացվել։ Քանդակները ուսումնասիրելուց հետո մենք մասնակցեցինք միջոցառմանը, որը նվիրված էր վարդավառին և ջրի աստվածուհի Աստղիկին։

Մարմնամարզում/պարուսուցում

Մուտք ճամբարի երրորդ օրը մեզ դիմավորեցին քոլեջում և տարան ավագ դպրոց։Ավագ դպրոցում մեզ դիմավորեց ընկեր Ռուզաննան և նրա հետ միասին մենք գնացինք մազադահլիճ, այնտեղ մենք արեցինց վարժություններ։Այնուհետև մենք ուղևորվեցինք պարուսուցման դասասենյակ և այնտեղ մեզ սովորեցրին ժոզովրդական պարեր՝ Էջմիածինը, Մուսա լեռան դափկին և սասնա քոչարին։

Մուտք ճամբար/

Օր 1

Ես եկա ուշացած, քանի որ գնացել էի գիրք հանձնելու, մենք հեծանիվներ վերցրեցինք և գնացինք վարելու, ծանոթացանք քոլեջի տարածքին, գնացինք բույսերի լաբարատորիա բույսը մի տարաից տեղափողեցինք մեկ ուրիշ ավելի մեծ տարաի մեջ։Ընկեր Շողիկը մեզ տվեց շատ խորհուրդներ բույսերի մշակման համար։