Ֆիլմադարանին մասնակցում

Երկուշաբթի օրը ժամը 14։30 մենք քննարկում էինք «Господин Никто» ֆիլմը ընկեր Սուսանի և ընկեր Մարիամի հետ։ Ֆիլմի ռեժիսորն է  Ժակո Վան Դորմալն։ Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին։

Նեմոն արթնանում է հեռավոր ապագայում՝ 118 տարեկան հասակում և փորձում է հիշել իր կենսագրության փաստերը։ Լինելով բոլոր տեսակի գաղափարների հավաքածու ՝ այս ֆիլմը, ռեժիսորի խոսքով, հարցեր է տալիս, բայց ոչ պատասխաններ, որն էլ հանդիսանում է ֆիլմի հիմքը։ Հիմնական խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ ստիպված է կատարել ընտրություն, և դա չի լինում ճիշտ կամ սխալ։ Նույնիսկ թվացյալ ամենադժբախտ որոշումը կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների, և հակառակը։

Ֆիլնի կարգախոսն է՝ Ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ չի կատարվել ընտրություն: