Ձմեռային ստուգատեստ․ Սևաբերդ

Այս տարի իմ առաջին ճամփորդությունը եղավ դեպի Սևաբերդ։ Սևաբերդը գյուղ է կոտայքի մարզում, որը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։Սևաբերդը ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Քոլեջից Սևաբերդ ճանապարհը տևեց մոտավորապես մեկ ժամ։Այնտեղ այնքան շատ էր ձյունը, որ չէինք կարողանում քայլել, սահել և ընկնում էինք։ Մենք մեզ հետ տարել էինք դահուկներ և սահնակներ: երբ հասկացանք, որ չենք կարողանում սահել սկսեցինք ձնագնդի խաղալ , որը շատ հավես անցավ և ես կարող եմ ասել որ տարիս լավ սկսեցի և հուսամ այդպես էլ կշարունակվի։

Нет описания.

Մեկ օր Տիգրանենց տանը

Մենք երկուշաբթի օրը մեր կուրսով հյուր գնացինք մեր կուրսի Տիգրանենց տուն։ Նրանք ապրում են Պտղունք գյուղում։ Մեզ դիմավորեցին ընկեր Ելենան, նրա ամուսինը և Տիգրանը։ Մենք զբոսնեցինք տեսանք կովերին, ցլերին որոնք արածում էին։ Երբ հետ եկանք թեյ խմեցինք և տղաներով գնացինք չոր աթար բերելու, որպեսզի պատրաստենք Փուռ կարտոֆիլ մեզ օգնեց ընկեր Ելենայի ամուսինը՝ ով Տիգրանի եղբայրն է։ Երբ պատրաստվեց համտեսեցինք և շարժվեցինք Մուսա լեռ։Այնտեղ ընկեր Ելենան մեզ ներկայացրեց իրենց գյուղի պատմությունը, որից հետո մի փոքր զբասնեցինք և հետ եկանք քոլեջ։

Ճամբորդություն դեպի Արատես

Մենք հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մասնակցեցինք ժամերգությանը և շարժվեցինք դեպի Արատես։Մեզ հետ էին ընկեր Հեղինեն, ընկեր Տիգրանը և ընկեր Արմենուհին։ Ճանապարհին մենք բարձրացանք Հերմոնի վանք և Թռչունների քարայր: Հերմոնի վանքից բացվեց գեղեցիկ տեսարան դեպի սարերը: Թռչունների քարայրում մենք տեսանք հին գինեգործության սարքեր, որոնք ունեն մոտավորապես 5000 տարվա պատմություն:

Գիտարշավ / Gitarshav - Հերմոնի վանք | Facebook

Մենք հասանք Արատես ժամը 6ին: Մեզ տրամադրել էին Պանդոկը, Գեղարվեստը և Սիրո տնակը: Գեղարվեստը տղաներին իսկ սիրո տնակը աղջիկներին: Երբ տեղավորվեցինք և ընթրեցինք տղաներով գնացինք փայտ բերելու տների համար։Երեկոյան մենք սովորեցինք պարեր և գնացինք քնելու։

Առավոտյան մենք նախաճաշեցինք և գնացինք ծառատունկին և ձմռանը նախապատրաստվելու։ Դրանից հետո մենք տղաներով փայտերը կրկին բաժանեցինք տնակներին։ Երեկոյան կրկին պարեցինք և երգեցինք։

Երրորդ օրը մենք սկսեցինք նախավարժանքից, որից հետո նախաճաշեցինք և դուրս եկանքԱրատեսից հետ եկանք Գեղարքունիքի մարզով։ Ճանապարհին ունեցանք երկու կանգառ Կոթավանքում և Ծակքարում։ Կոթավանքով շրջելիս մենք ծանոթացանք հին խաչքարերի հետ։ Իսկ Ծակքարուը բնական կամուրջ էր, որը շատ գեղեցիկ էր։

Սա իմ առաջին Արատեսն էր և ես սիրեցի այն նրա տեսարաններով և նրա գեղեցկությամաբ։