1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Մեր թթենիները հինգ ամիս բերք էիին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին քաղցրանում։ Հուլիսին, օգոստոսին այնքան էին, որ մեղր էր դառնում, մատներս իրար էին կպնում: Օգոստոսի վերջում, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։ Ճյուղերը մնում էին, կամ, գետին էին թափվում։ Չամիչները քաղցր էին։ Մինչև Վարագա խաչի տոնը կամ իրենք իրենցով ընկնում էին, կամ նորից էին բուսնում։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։ Մայիսից առաջ հարդարում էինք ծառերի տակը։ Մի Խիճ , մի խոտ չպիտի մնար։ Ծեփիչով ծեփում էինք։ Լողով լողում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիների, ուռիները, եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք։ Փակուղի էինք սարքում, որպեսզի թութերը առուների մեջ չնկնեին գետով չգնային։ Արմատերը փխրեցնում էինք, ամեն յոթը օրը ոռոգում էինլ, ջրով ողողում էինք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *