Աշխարհագրություն

Աշխարագրության քննական հարցեր

1)Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները:

Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները։ Հետազոտության օբյեկտները շատ բազմազան են. աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները, մայրցամաքները, օվկիանոսները, տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթները։

Աշխարհագրության հիմնական խնդիրն են ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերը։
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերը։
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերը։

2)Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում:
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը, կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի
հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական
լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը
(տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու
կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը
(մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել
բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու
տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին
բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը:

3)Աշխարհագրական հետազոտության մեթոդները:
Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, օրինակ ՝ մաթեմատիկական
  • կոնկրետ գիտական, օրինակ ՝ երկրաֆիզիկական
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման

4)Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք:
Բնական կամ ֆիզիկական աշխարհագրության մեջ առանձնացան Երկրի աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունները.

  • կլիմայագիտություն
  • ջրաբանություն
  • հողագիտություն
  • երկրաձևաբանություն
  • կենսաշխարհագրություն։

5)Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները (մթնոլորտ,
ջրոլորտ, քարոլորտ, կենսոլորտ, մարդոլորը):

Մթնոլորտը երկնային մարմնի գազային այն միջավայրն է, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Բաղկացած է գազերից , կարող է չափազանց հաստ լինել։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Առաջինն ազոտի ատոմն է։ Երկրորդը թթվածին ատոմն է։ Երրորդն ածխածին ատոմն է։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այսպիսով մթնոլորտը գազերի մի խառնուրդ է, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մնացած 1%-ում ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, այլն։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։

Քարոլորտ երկրի պինդ միասնական թաղաթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյան վերին մասին: քարոլորտից դեպի Երկրի խորքը ջերմաստիճանը բարձրանում է: Քարոլորտը կազմված է սալերից, որոնք մշտական շարժման մեջ են: Քարոլորտն անմիջականորեն կապված է մարդկանց կենսագործունեության հետ: Քարոլորտի պահպանությունն առաջին հերթին նշանակում է Երկրի ընդերքի և ցամաքի մակեերևույթի պահպանություն: Մշակովի հողերի պահպանությունը և նպատակահարմար օգտագործումը մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից են:
Օվկիանոսի և մայրցամաքային քարոլորտը բավականին տարբերվում են։ Մայրցամաքային քարոլորտը բաղկացած է տեղումնային, գրանիտե և բազալտե շերտերից, մոտ 80կմ ընդհանուր հզորությամբ։ Օվկիանոսի քարոլորտը վերջնական ձևավորման արդյունքում ենթարկվել է մասնակի հալման բազմակի փուլերի։ Հիմնականում բաղկացած է դունիտից և գարցբուրգիտից, հաստությունը կազմում է 5-10կմ, իսկ գրանիտային շերտը ամբողջովին բացակայում է։

Կենսոլորտը երկրի մակերեսի ամբողջ գազային, պինդ և հեղուկ տարածքն է։ Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Դրանք բաղկացած են ինչպես լիտոսֆերայի, այնպես էլ հիդրոսֆերայի և մթնոլորտի այն տարածքներից, որտեղ հնարավոր է կյանք: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք։ Կենսոլորտը մի ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։

Մարդոլորտ, աշխարհագրական թաղանթի բաղադրիչ, որն ընդգրկում է մարդու գործունեությամբ պայմանավորված և դրա համար պիտանի ոլորտը։ Մարդը ծագել է կենսոլորտում, նա հասարակական ու պատմական գործընթացների արդյունք է. զբաղվելով արտադրողական գործունեությամբ՝ վերափոխել է բնական միջավայրն ու ստեղծել մարդոլորտ։ Մարդոլորտը զարգանում է շրջակա միջավայրի հետ մշտական կապերի և փոխներգործության մեջ։ Մարդը տարբերվում է խոսքի, բանականության, գիտակցության, ստեղծագործական ակտիվության և բարոյական ինքնագիտակցության հատկանիշներով։ Նա գոյատևում և ապահովում է հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնությունից և օգտագործելով նրա պաշարները. հասարակության և բնության միջև առկա է մշտական նյութափոխանակություն՝ մարդը մշտապես բնությունից ինչ-որ բան վերցնում է և ինչ-որ բան տալիս։ Նախկինում, երբ բնակչության քանակը մեծ չէր, արտադրությունը և տեխնիկան զարգացած չէին, բնական միջավայրին էական վնաս չէր հասցվում։ Այժմ վիճակը բոլորովին այլ է. մարդու ներգործության հետևանքով խախտվել են բնության ինքնազարգացման ընթացքը, էկոլոգիական հավասարակշռությունը, առաջացել են տարածաշրջանային և համամոլորակային նշանակության հիմնախնդիրներ

6)Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
(ռիթմիկություն, զոնայականություն):

Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք են ամբողջականությունըռիթմիկությունը գոտիականությունը և զոնայականությունը:
Ամենակարեւոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը: Աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց հետ, եւ դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ համակարգի փոփոխություն:
Մյուս հիմնական հատկանիշը ռիթմիկությունն է: Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը ժամանակի մեջ: Առանց այդպիսի փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտում` սեյսմիկ երեւույթները, հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող գործընթացները` ջերմաստիճանի, տեղումների, ջրոլորտում` ջրատարողությունը եւ լճերի մակարդակի տատանումները։ Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ` պարբերական և ցիկլային:
Իսկ զենայակայությունը դա երկրի բաժանեւմն է զենաների։ Օրինակ՝ գնալով բարձրանալով վերև օդի ջերմաստիճանը նվազում է և այն բաժանվել է զոնաների։

7)Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը:
Աշխարհի քաղաքական քարտեզն արտահայտում է երկրագնդի պետական-տարածքային բաժանումը, այսինքն՝ ցույց է տալիս աշխարհի պետությունները, դրանց սահմանները, մայրաքաղաքները: Ի տարբերություն աշխարհի և մայրցամաքների ֆիզիկական քարտեզների՝ աշխարհի քաղաքական քարտեզը շատ դինամիկ է և կարող է փոփոխվել քաղաքական իրադարձություններից հետո: 

8)Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը:
Աշխարհի պետությունների բաժանումն են որոշակի խմբերի՝ ըստ նրանց ընդհանուր հատկանիշների և տարբեր ցուցանիշների։ Դա արվում է պետություններն ավելի հեշտ ուսումնասիրելու նպատակով։ Դասակարգման ցուցանիշները բաժանվում են երկու խոշոր խմբերի՝ քանակական և որակական։ Քանակական ցուցանիշներն են․

  1. պետության տարածքի մեծությունը
  2. բնակչության թիվը։

Որակական ցուցանիշներն են․

  1. պետության կառավարման ձևը,
  2. վարչատարածքային բաժանումը,
  3. աշխարհագրական դիրքը,
  4. սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը։

9)Զարգացած և զարգացող երկրներ:

Զարգացած երկրներ, երկրների խումբ, որոնք համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք են զբաղեցնում։ Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 15-16 %-ը, բայց միևնույն ժամանակ նրանք արտադրում են համախառն ներքին արդյունքի 75 %-ը և ստեղծում աշխարհի տնտեսական, գիտատեխիկական ներուժի մեծ մասը։ Զարգացած երկրներն անվանում են նաև արդյունաբերական կամ արդյունաբերաբար զարգացած երկրներ։
Զարգացած երկրներն ընդհանուր առմամբ ունեն ավելի առաջադեմ հետարդյունաբերական տնտեսություններ, այսինքն ՝ ծառայությունների ոլորտը ավելի մեծ հարստություն է ապահովում, քան արդյունաբերական ոլորտը։ 
Զարգացող երկրներ, ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիր, ավելի քիչ զարգացած երկիր, ավելի քիչ տնտեսապես զարգացած երկիր, չզարգացած երկիր, կամ վատ զարգացած երկիր։ Թույլ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների խումբ է՝ համեմատած այլ երկրների հետ։ Սայակն ակտիվ զրգացող։

10)Աշխարհի բնակչության թիվը և շարժը:
 Աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ։  Այժմ բնակչությունն աճում  է տարեկան 80−100 մլն –ով: Աշխարհի բնակչության թիվը 1 մլրդ-ի է հասել 1830թ.-ին։ 2025 թ.-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 մլրդ, իսկ 2050 թ.-ին՝ կգերազանցի 9 մլրդ-ը: Երկիր մոլորակի յոթ աշխարհամասերից վեցը մեծ մասամբ բնակեցված են։ Ասիան ամենամեծ բնակչություն ունեցող աշխարահամասն է, 4,54 միլիարդ բնաչկությամբ կազմում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը։ Բնակչությամբ աշխարհի խոշորագույն պետություններն են Չինաստանը և Հնդկաստանը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 36%-ը։
 Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ 

11)Բնակչության վերարատադրություն:
Բնակչության վերարտադրություն մարդկանց սերունդների մշտական հերթափոխությունը, որը բնակչության բնական և մեխանիկական շարժերի ամբողջությունն է։ Ողջ աշխարհի բնակչության վերարտադրությունը միայն բնական շարժի արդյունք է, իսկ երկրների մեծ մասինը՝ բնական ու տարածքային շարժերի ամբողջությունն է։ Պարզ վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիության և մահացության ընդհանուր արդյունքները իրար հավասար են։ Ընդլայնված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը գերազանցում է մահացությանը, իսկ նեղացված վերարտադրության ռեժիմն առաջանում է երբ ծնելիությունը փոքր է մահացությունից։

12)Բնակչության սեռատարիքային կազմ:
եռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:
Առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−­59 տարեկան (երիտասարդ և չափահաս) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների։

13)Բնակչության ազգային կազմը:
Աշխարհում հաշվվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։ Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։
Եթե տվյալ պետության բնակչության հիմնական մասը պատկանում է միևնույն ազգին, ապա այդ պետությունն ունի միատարր ազգային կազմ և համարվում է միազգ պետություն: Եթե տվյալ պետության հիմնական մասը պատկանում է հիմնականում երկու ազգերի ներկայացուցիչների, ապա այն համարվում է երկազգ պետություն (օր.՝ Բելգիան):

14)Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։
Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է։
Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:
Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):
Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)
Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:
Ներկայիս հայաստանը ընդգրկոմ է մոտ 1/10 մասը։ Արարատյան դածտի մի փոքր մասը և Սևանա լճի ավազանը։

15)Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։

16)Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։

17)Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *