Հասարակագիտության քննական հարցեր

  1. Սոցիալական ազատություն-Սոցիալական ազատությունը թույլատրվածի շրջանակներում ազատորեն գործելու հնարավորությունն է, որն ունի իր սահմանները, որի շրջանակներում մենք կարող ենք անել այն, ինչ ուզում ենք, չվնասելով հասարակությանը. Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը: Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի: Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
  2. Հավասարություն— Հավասարությունը պայքար է ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս հավասարությունը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա։ Այն գոյություն է ունեցել որպես կանանց և տղամարդկանց հավասարության և հավասար իրավունքներ ունենալու գաղափարախոսություն և որպես սոցիալ-քաղաքական ուղղություն։ Ես կարծում եմ, որ հավասարություն չի պաշտպանում կանանց, ինչպես ոմանք կարծում է։ Նա պաշտպանում է բոլորին հավասար։ Այդ պատճառով էլ կոչվումէ հավասարություն։ Եչբ ոչ ոք չունի առավելություններ։ Առավելություններ աճելու և ավելիին հասնելու։
  3. Հանդուրժողականություն-Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով։ Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է։ Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են։ Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման։

Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն։ Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ՝ գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է քաղաքացիական անհնազանդության։

4.Կրոնական հանդուրժողականություն-Կրոնն ունի հասարակությունը միավորելու նշանակություն, երբեմն նաև հակառակը մարդկանց արժեքներից կախված պառակտելու դեր։Նեգատիվ մարդկանց նեգատիվ տրամադրությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով հարգանքը մարդու և իր կյանքի, հավատքի նկատմամբ և նույն հարգանքի վաստակումը։Մարդկանց իրենց ծնվելու և այդ կրոնում ապրելու համար չփնովելը և չնվաստացնելը պոզիտիվ հանդուրժողականություն է,քանի որ մենք ինքներս կարող ենք դառնալ նեգատիվ հանդուրժողականության զոհ մեր հավատքի համար։ կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմներն են՝ Աթեիզմը և աշխարհիկությունը.

  • Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
  • Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։

5.Հոգատարություն–Հոգատարություն ասելով ես հասկանում եմ,որ մարդը սիրո կամ որևէ զգացմունքնորից դրդված, հոգ է տանում,ուզում է օգնել։ Հիմնականում այդ երևույթին ուզեկցում է սերը։ Սակայն հոգատար կարող ես լինել ոչ միայն ծանոթ կամ սիրելի մարդու նկատմամբ։ Հոգատարության թեմայով մենք մի առակ էինք անցել «Առակ տղայի և ծառի մասին»։ Այստեղ մենք տենում ենք 2 անձանց։ Մեկը միշտ հոգ է տանում մյուսի մասին, զահաբերելով իրեն նրա լավակեցության համար։ Իսկ մյուսը ով միշտ դիմում , և նորից ու նորից աներեսորեն ընդունում է այդ հոգատարությունը առանձ որևէ պատասխան հոգատարության։ Այդպիսի մարդիկ սովորաբար վաղ թե ուշ հեռանում են։ Հազվադեպ դեպքերում մարդիկ գնահատում քո բարությունը։ Ժամանակի ընթացքում այդ անշնորհակալ մարդկանց հանդեպ սկսում են սառնություն տածել։ Այսինքն քո հոգատարությունը մարում է։ Սակայն եթե դիտարկենք ծնեղների տեսանկյունից, նրանք միշտ պատրստ են զոհաբերել իրենց մեր համար։ Սակայն անգամ ծնեղները ակնկալում են պատասխան հոգատարության։ Վաղ թե ուշ նրանք նույնպես ակնկալում են մեզանից որևէ պատասխան։ Այդ պահասխանը նյութական պատասխանի մասին չէ։ Նաև մեր դերը աշխարհում,քանի որ անգամ ծառը հպարտանում էր մարդու համար։
Բոլորը արժանի են օգնություն ստանալու, բայց քչերն են արժանի զոհաբերության։

6.Վստահություն – Վստահությունը համոզվածոթյուն է մեկի ազնվության, պարկեշտության մեջ, հավատ ինչ որ մեկի անեղծության և բարեխղճության նկատմամբ:Վստահության տեսակները՝ մինչանձնային, դիմացինի նկատմամբ, ինքդ քո և շրջակա աշխարհի: Նաև կարող ենք բաժանել իրավիճակային, ընտրովի, կայուն, անկայուն վստահության:

7.Ազգային փոքրամասնություններ․ եզդիներ-Որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը. Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում (գլխավորոպես՝ Մոսուլի և Սինջարի շրջաններում), Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում,  Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։ Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»։ Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կա 23 դպրոց եզդիերեն լեզվի և գրականության ուսուցմամբ /1-9 դդ./, տպագրվել և տպագրվում են եզդիերեն դասագրքեր և գեղարվեստական գրքեր, «Էզդիխանա» լրագիրը, օրական կես ժամյա եզդիերեն ռադիոհաղորդում։

8)Ազգային փոքրամասնություններ․ մոլոկաններ։
Մոլոկաններ, ռուսական կրոնական փոքրամասնություններ են,որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ «Մոլոկան» անունը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко) հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։ 
Նրանց ուտելիքի գլխավոր մասն է կազմում թեյը, կաթը, կարտոֆիլը։ Մոլոկանները շատ են սիրում թեյ։ Եվ այն պատրաստման հատուկ եղանակ ունեն ինքնաեռի մեջ։ Մոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Աղջկան ընտրում են տղայի ծնողները, սակայն հաշվի են առնում տղայի կարծիքը։ Երբ որոշում են նշանել, տղայի ծնողները գնում են աղջկա ծնողների տուն, բայց այն ժամանակ, երբ աղջիկը տանը չի լինում և չի իմանում։ Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո` ավագ հարսին։ Նրանք մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում։ Միայն երբ կինը չի հարմարվում աամուսնական կյանքին, ծերերի խորհուրդը թույլ է տալիս նրա ամուսնուն ամուսնանալ այլ կնոջ հետ, սակայն նա պետք է իր առաջին կնոջը ապրուստի միջոցներ տա։ 

9.Ազգային փոքրամասնություններ․ ասորիներ

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: Ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը։ Մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Ժամանակակից ասորիները խոսում են հյուսիս-արևելյան նորարամեերեն  (ասորերեն) լեզվով, որը մտնում է սեմիտական լեզվաընտանիքի մեջ: Ասորիները հիմնականում տիրապետել են երկու, երեք, անգամ չորս լեզուների (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն): Ասորիների ամբողջ աշխարհում հաշվվում են մինչև 3 միլիոն թվաքանակով: Ասորական մեծագույն համայքները գտնվում են Հյուսիսային Իրաքում (800 000), ԱՄՆ-ում (97 000), Շվեդիայում (75 000) և այլն։ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է շուրջ 750 հազար ասորի։ Այսինքն ասորիները հայերի մնամ միշտ կտտանքների են ենթարկվել արտաքին աշխարհի կողմից։
Չնայաց դրան նրանք ամեն կերպով պահպանել են իրենց ադաթները։ Նրանք նշում են Քրիստոնեական ընդհանուր տոները (Զատիկ, Սուրբ Ծնունդ), ինչպես նաև զուտ ասորական դավանաբանությանը բնորոշ տոները ուղեկցվում եմ մեծ տոնախմբություններով։ Հուլիսի 3-ը նշվում է որպես ասորական եկեղեցու օր: Ամուսնության արարողության համար բնորոշ են որոշակի պարերի տարբերակներ: Ասորական պարերին բնորոշ են արևելյան մոտիվները:
Ազգային փոքրամասնություններն ունեն իրենց գրասենյակները, որտեղ ղեկավարներն ու համայնքի մանկավարժները կազմակերպում են մշակութային կենտրոններ և մայրենի լեզվի ուսուցման պարապմունքներ։ Բացի այդ բյուջեից տարեկան 10 մլն դրամ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ոչ կառավարական կազմակերպություններին: Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են համապատասխան իրավական նորմերով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *