Պարիս Հերունի

Պարիս Միսակի Հերունի (1933 դեկտեմբերի 17, Երևան, Հայկական ԽՍՀ — 2008 դեկտեմբերի 5, Երևան, Հայաստան), հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1957 թ․), տեխնիկական գիտությունների թեկնածու (1965 թ․), դոցենտ (1968 թ․), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։

Պարիս Հերունի, Paris Heruni

1971 թվականին հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։

Պարիս Հերունին ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Միսակ Մաթևոսի Հերունի, ծնվել է 1906 թվականին Կիլիկիայի Հաճըն քաղաքում (այժմ՝ Թուրքիայում), մահացել է Երևանում 1986 թվականին։ Մայրը՝ Սեդա Նիկողոսի Հերունի (օրիորդ Ազատյան), ծնվել է 1908 թվականին Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում), մահացել է Երևանում 1982 թվականին։

Պարիս Հերունին ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։ Նրա գիտական, կազմակերպչական, հասարակական գործունեության ժամանակագրությունը և որոշ կենսագրական տվյալները հայերենով, ռուսերենով և անգլերենով բերված են նրա հեղինակած «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքի 291-314 էջերում։

Վիկիպեդիա

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *