Կրոնական հանդուրժողականությունն արդի հասարակությունում

Տևողությունը՝ նոյեմբեր 1֊5

Ուսումնասիրվող նյութը՝

Աշխատանք բլոգում՝ պատասխանել հարցերին.

  1. Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։ Կրոնը միշտ եղել է հասարակությունները միավորող և նույն ժամանակ պառակտում գործոն։Միմյանց կրոնի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ,որը շատ հաճախ է ցուցաբերվում, դառնում է վեճերի պատերազմների պատճառ։Դա էլ ապացուցում է, որ կրոնական հանդուրժողականությունը հասարակության կարևորագույն գործոններից է
  2. Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։ Նեգատիվ ասելով ես հասկանում եմ մարդկանց իրար դեմ նեգատիվ տրամադրվածությունը կրոնի և հավատքի տարբերության պատճառով։Պոզիտիվ ասելով ես հասկանում եմ հարգանքը մարդու և իր կյանքի,բնօրրանը,հավատքի նկատմամբ և նույն հարգանքի վաստակումը։Մարդկանց իրենց ծնվելու և այդ կրոնում ապրելու համար չփնովելը և չնվաստացնելը պոզիտիվ հանդուրժողականություն է,քանի որ մենք ինքներս կարող ենք դառնալ նեգատիվ հանդուրժողականության զոհ մեր հավատքի համար։
  3. Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։ Մարդու հետ ցանկացած շփման մակարդակներում պետք է պահենք այդ հանդուրժողականությունը և հարգանք այդ մարդու կրոնը և ոչ միայն կրոնը այլ նաև ռասսան,լեզուն և այլն։
  4. Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։ Դրանք շատ են, քանի որ ներկայում կան շատ կրոններ, հավատքներ, և տարբեր մարդկանց անհարգալից վերաբերմունքի և կարծիքների տարբերության պատճառով ծագում են այդ նեգատիվ կոչված հանդուրժողականությունը։

Բագարան և Երվանդաշատ

Տևողությունը՝ նոյեմբեր 1֊5

Ուսումնասիրվող նյութերը՝

Աշխատանք բլոգում՝ թեմայի վերաբերյալ նյութ հրապարակել բլոգում և պատասխանել հարցերին.

  1. Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։
    Բագարանը կառուցվեց հոգևորական կենտրոնի նշանակությամբ ։
  2. Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։ Բագարանում են գտնվում Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ եկեղեցիները։Ս. Թեոդորոս-Ըստ կաթողիկոս, պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանը, Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին կառուցելուց հետո, 666–685 թվականներին «Եղիվարդ մեծ դաստակերտի արևելյան կողմում կառուցում է պայծառազարդ եկեղեցի և կուսակրոնների համար՝ կացարաններ»։ Սուրբ Գևորգ կարուցվել է 3-րդ դարում, հռոմեական բանակի զինվոր, քրիստոնեության նահատակ, սրբադասված։ Համարվում է ամենաշատ մեծարվող սրբերից մեկը Կաթոլիկ, Ուղղափառ, Հայ Առաքելական եկեղեցիներում։ Ամենահայտնի սուրբ զորավարներից է։ Ս. Շուշանիկ եկեղեցին կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք 914-918 թվականներին։ Ըստ ավանդության՝ մի օր հայոց իշխանի մանկահասակ դուստրը մոլորվում է և այդպես էլ նրան չեն կարողանում գտնել, և հայոց իշխանը որոշում է կառուցել մի եկեղեցի ի հիշատակ իր աղջկա։ Կա նաև մեկ այլ պատմություն․ Բագարանում եղել է մի կին որի անունը Շուշանա էր, այս կին ամեն անգամ ուշանում է Սուրբ պատարագից, և որոշում է կառուցել մի նոր եկեղեցի և անվանակոչում է Շուշանա վանք։ Այսօր եկեղեցին փլուզման եզրին է կանգնած։
  3. Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։
    Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը՝ Երվանդաշատը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։
  4. Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։
    Գտնվում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձան

․Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային /ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։

Ք. ա. 7-րդ թագավոր Ռուսա Բ-ն Իլդարունի գետի ձախ ափին ներկայիս Երևանի տարածքում, հիմնադրում է վարչատնտեսական ու ռազմական նոր կենտրոն, որն ի պատիվ ուրարտական ռազմի աստված Թեյշեբայի կոչում է Թեյշեբաինի։
Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։

2․Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։

Կարմիր բլուր

Ուրարտուի ժառանգությունն ու Կարմիր բլուրի «հավերժ» շինաղբը

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձանը պայքարում է շինաղբի դեմ

Ուրարտական շրջանի նոր գտածոներ՝ «Կարմիր բլուրի» հարակից տարածքում

Կարմիր բլուրի պեղումներ

«Կարմիր բլուրը» սերիալ կամ գերեզմանատուն չէ

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայաստանը Երվանդունիների օրոք
Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:

Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:

Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:

Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:

1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:

2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:

Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:

Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Աղբյուր՝ https://akunq.net/am/?p=25780

Տեսանյութ՝

Երվանդունի-հայկազունիների հայկական թագավորությունը

Օգտակար նյութեր՝

Երվանդաշատ

Բագարանի եկեղեցիները