Կողք կողքի․ ազգային փոքրամասնություններ

Մոլոկաններ

Ովքե՞ր են մոլոկանները։

Մոլոկանները ռուսական կրոնական շարժում է (կրոնական փոքրամասնություն), որ
առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական
ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս
վարդապետության և ծեսերի մեծ մասը: Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն
Ուկլեինը: «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին: Անվանումը կապում են
ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ: Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները:

Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։

Նրանք հանգիստ են, շատ չեն շփվում։ Նրանք կենտրոնացած են Լոռվա, Տավուշի մարզերում։ Ամուսնացած տղամարդիկ միշտ մորուք են պահում, կանայք գլխաշոր են կրում եւ կիսաշրջազգեստ։

Նրանք չեն ընդունում, որ կան ուրիշ քահանաներ, քանզի կա միայն մեկ քահանա՝ Հիսուս Քրիստոսը, իսկ բոլոր մարդիկ քույր և եղբայրներ են և հավասար միմյանց: Նրանք չեն ընդունում եկեղեցական աստիճանակարգը, ձեռագործ եկեղեցիները, ուղղափառ ծեսերը, չեն հավատում «օրագրերին», սրբապատկերներին: Աղոթելիս չեն խաչակնքվում, և չեն ընդունում
մկրտությունը:

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. Մոլոկաններ

Մոլոկաններ. հինգերորդ սերունդ

Մոլոկաններ․ Քաղաքային սերունդը

Ֆիոլետովո. մի քանի փաստ Հայաստանի քիչ հայտնի վայրերի մասին

Մեդովկա. գյուղ, որ հիմնել են մոլոկանները

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *